«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք․Երևան «____»_____________2026թ No_______Ն
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի «դ» կետով, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերը․
Հրամայում եմ`
1. Սահմանել` Ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրը։
Գ․ ՊԱՊՈՅԱՆ
|
|
Հավելված ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի « » « »-ի N -Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչների (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից ինտերնետ շահումով խաղի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի և անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն օտարերկրացի մասնակիցների վրա, ովքեր իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր։
3. Հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու ստուգումը Կազմակերպիչը իրականացնում է իր հետ պայմանագիր կնքած՝ Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպության (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություն) միջոցով՝ հատուկ խաղային հաշվի համալրման ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում։ Ստուգման գործընթացը պետք է իրականացվի բացառապես խաղացողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում.
1) Խաղացողների բանկային հաշվի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար Կազմակերպիչը պետք է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպությանը տրամադրի խաղացողի հանրային ծառայությունների համարանիշը համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի կամ անձնագրի համարը (օտարերկրացիների դեպքում՝ օտարերկրյա անձնագրի նույնականացման համարը), որից հետո վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է հաստատի կամ մերժի, որ Կազմակերպչի կողմից տրամադրված տվյալները համընկնում են իրենց համակարգում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և բանկային հաշվի կամ քարտի իրավատերը նույն անձն են, ընդ որում Կազմակերպչի կողմից տրամադրված վերը նշված տվյալներից ցանկացածի համընկման դեպքում համարվում է, որ խաղացողը և բանկային հաշվի կամ քարտի իրավատերը նույն անձն են:
2) Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպությունն հատուկ խաղային հաշվի համալրման ծառայությունների մատուցման շրջանակներում ապահովում է Կազմակերպչին համապատասխան տվյալների աղբյուրին հասանելիությունը՝ Կազմակերպչի կողմից խաղացողների բանկային քարտերի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար, իսկ խաղացողների բանկային հաշիվների պատկանելիության հանգամանքը կստուգվի Կազմակերպչի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով։
2) Վճարահաշվարկային կազմակերպությունը հատուկ խաղային հաշվի համալրման ծառայությունների մատուցման շրջանակներում ապահովում է Կազմակերպչին համապատասխան տվյալների աղբյուրին հասանելիությունը՝ Կազմակերպչի կողմից խաղացողների բանկային հաշիվների կամ քարտերի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար, իսկ խաղացողների բանկային հաշիվների պատկանելիության հանգամանքը կստուգվի Կազմակերպչի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով։
3) քարտերի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար Կազմակերպիչը վճարահաշվարկային կազմակերպությանը պետք է տրամադրի խաղացողի ՀԾՀ–ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի կամ անձնագրի համարը, Կազմակերպչի նույնականացման համարը (Merchant ID) և գործարքի նույնականացուցիչը (MDorder)՝ համապատասխան տեխնիկական կապուղու միջոցով:
4) Կազմակերպչին սպասարկող վճարահաշվարկային կազմակերպության կողմից Կազմակերպչին պատասխան հաղորդագրությունն ուղղվում է Կազմակերպչի հարցումը ստանալուց անմիջապես հետո:
5) Պատասխան հաղորդագրությամբ.
ա. հաստատում է, որ Կազմակերպչի կողմից տրամադրված տվյալները կամ դրանցից որևէ մեկը համընկնում են համապատասխան տվյալների աղբյուրում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և բանկային հաշվի կամ բանկային քարտի իրավատաերը նույն անձն են.
բ. կամ մերժում է, երբ Կազմակերպչի կողմից տրամադրված տվյալներից ոչ մեկը չի համընկնում համապատասխան տվյալների աղբյուրում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և բանկային հաշվի կամ բանկային քարտի իրավատաերընույն անձը չեն։.
6) Սույն կարգով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն մասնակիցների (խաղացողների) դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն ՀԾՀ և իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր, իրենց պատկանող բանկային հաշիվների կամ քարտի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար Կազմակերպիչը պետք է տրամադրի օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը կամ ՀԾՀ-ն։ Եթե Կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի վերաբերյալ ստացել է օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարի և ՀԾՀ մասին տվյալների բացակայության մասին պատասխան հաղորդագրություն, ապա իրավունք ունի չմերժել ծառայությունների մատուցումը: Ընդ որում Կազմակերպչի կողմից տրամադրված վերը նշված տվյալներից ցանկացածի համընկման դեպքում համարվում է, որ խաղացողը և բանկային հաշվի կամ քարտի իրավատերը նույն անձն են
4. Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ Կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու նույնականացումը Կազմակերպիչն իրականացնում է բացառապես խաղացողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում.
1) Ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի և խաղացողի բանկային հաշիվը կամ քարտը սպասարկող բանկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
2) Խաղացողի բանկային հաշիվը կամ քարտը սպասարկող բանկի կողմից տրված տեղեկանքում նշվում է խաղացողի անձը հաստատող փաստաթղթի և տվյալ անձին պատկանող բանկային հաշվի կամ քարտի տվյալները՝ քարտային համակարգի կանոններով սահմանված, անվտանգության պահանջներով թույլատրելի բովանդակությամբ և ձևաչափով, անձի ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի մասին նշումով:
3) Խաղացողը Կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձը հաստատող փաստաթուղթը և տեղեկանքը, ինչպես նաև ցուցադրում է այն բանկային քարտը, որը օգտագործելու է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու, կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման կամ խաղասրահի միջոցով իրեն պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար:
4) Համապատասխան ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը խաղացողին է վերադարձնում անձը հաստատող փաստաթուղթը.
5) Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո, եթե ներկայացված տվյալները համընկնում են և Կազմակերպիչը հավաստիանում է դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղացողին պատկանելիության վերաբերյալ, թույլատրում է կատարել խաղադրույքներ կամ համալրել կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերի դրամական միջոցները: Եթե ներկայացված տվյալները չեն համընկնում կամ առկա են անճշտություններ, անհամապատասխանություններ՝ Կազմակերպիչը մերժում է խաղացողին կատարել խաղադրույքներ կամ համալրել կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերի դրամական միջոցները:
5. Խաղացողի կողմից իրեն պատկանող հատուկ խաղային հաշիվը անմիջականորեն (խաղասրահի միջոցով) համալրումներ կատարելու համար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի «դ» կետով սահմանված ստուգումը իրականացվում է սույն Կարգի 4-րդ կետով սահմանված կարգով։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն մասնակիցների (խաղացող) դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն ՀԾՀ և իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր, Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի «դ» կետով սահմանված ստուգումը պետք է իրականացվի սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգով։
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն մասնակիցների (խաղացող) դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ) և իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր, Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի «դ» կետով սահմանված ստուգումը պետք է իրականացվի սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով, միայն 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված խաղացողի հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ) փոխարեն Կազմակերպիչը կներկայացնի խաղացողի անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը։
-
Տևողություն
12.03.2026 28.03.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 101
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: