Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին

Նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։ Բացի այդ, Նախագծերի ընդունման դեպքում Պրոբացիայի ծառայության պետին կվերապահվի՝ Պրոբացիայի ծառայության արժանի ծառայողներին երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները և/կամ այլ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար Պրոբացիայի ծառայության մեդալով պարգևատրելու իրավասություն։

  • Քննարկվել է

    12.03.2026 - 27.03.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 642

Տպել

Առաջարկներ`

Hayk Hovsepyan

12.03.2026

Շարադրել հետևյալ խմբագրությամբ«2<< <<Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի փոխադրման կարգը և ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի համատեղ հրամաններով։>>:

 Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադր «2. Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի փոխադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, իսկ փոխադրման ուղղությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։»:յալի փոխադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, իսկ փոխադրման ուղղությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։»:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: