ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի՝ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոխադրամիջոցներից գույքահարկի պլանի վերանայման, Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների՝ պետական բյուջեից տրամադրվող լրավճարի գումարի՝ որպես այլ եկամուտ, արտացոլման անհրաժեշտությամբ, ինչպես նաև մի շարք հոդվածային տեղաշարժերով ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը։
Եկամտային մաս
1. Փոխադրամիջոցներից գույքահարկ եկամտատեսակի պլանն ավելացնել 15000000 դրամով և սահմանել 302000000 դրամ.
2. Այլ եկամուտներ /900165101180/ հաշվի պլանն ավելացնել 5418800 դրամով ՝ որպես կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեից տրամադրվող լրավճար, 90000 դրամ՝ մթերատվության բարձրացման ծրագրի գումար ,սահմանել 5508800դրամ.
3. այլ դոտացիա տողում սահմանել 41100 դրամ պլան ՝ սպանդանոցներին տրամադրվող գումար:
Ծախսային մաս
1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01-6-1/
- Հոդված 4657 / կապիտալ դրամաշնորհ/՝ պլանը ավելացնել 20549900դրամով և սահմանել 218326000 դրամ:
Առկա իրավիճակը
Ներկայումս համայնքի 2026 թվականի բյուջեում արտացոլված ծախսային և եկամտային մասերում նշված հատկացումները դեռևս կատարված չեն, որի պատճառով էլ հնարավոր չէ հատկացումներ կատարել:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախատեսվող փոփոխությունների արդյունքում վճարումների կատարում, ինչպես նաև եկամտային մուտքերի ակնկալում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին:
-
Տևողություն
11.03.2026 26.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
-
Կարգավիճակ
Դիտումներ` 75
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: