Արտաշես Թառլամազյան
10.07.2018
Առաջարկում եմ քննարկել գրասենյակի օգտագործողի վճարունակության հարցը, որից ելնելով՝ բյուջետային ծախսերի փոխարեն առաջարկել ինքնաֆինանսավորման սկզբունքով շարունակել օգտագործել գրասենյակային տարածքը և գույքը:
Լրամշակման փուլում է
0 - Կողմ
2 - Դեմ
|
Իրավական ակտի հիմնավորումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ |
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հարապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման հիմքով, Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր: Նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2018թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 2000,0 հազ. դրամ: Կոմիտեն տարածքի վարձատու Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերել վերոնշյալ տարածքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով և նույն պայմաններով երկարաձգելու մասին նախնական համաձայնություն: ՈՒստի, ի կատարումն ՀՀ վարչապետի 11.06.2018թ. թիվ 02/23.9/9530-18 և 21.06.2018թ. թիվ 02/23.9/11264-18 հանձնարարականների, անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառության մեջ դնելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
«Հայաստանի Հարապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման հիմքով Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը 2008 թվականի օգոստոսի 14-ից զբաղեցնում է Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քառ.մետր մակերեսով տարածքը և շահագործում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գրասենյակային գույքը, սակայն սույն թվականի օգոստոսի 13-ին լրանում է կնքված պայմանագրերի գործողության ժամկետները: Վերոնշյալ տարածքի վարձակալության նպատակով 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 2000,0 հազ. դրամ, ուստի նշված ֆինանսական տարվա կտրվածքով ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առկա չէ: «Հայաստանի Հարապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումը ապահովելու նպատակով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ կատարել ժամկետների համապատասխան փոփոխություններ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Սկզբունքային փոփոխություններ չկան:
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կահավորված գրասենյակային տարածքով ևս հինգ տարով ապահովելու հարցը:
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը:
|
7. |
Այլ տեղեկություններ |
|
չկան |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
չկա
|
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
ստանձնած պարտավորություններ չկան
|
|
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին
|
1. |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
Որոշման նախագծի քննարկմանը հասարակությունը չի ներգրավվել, քանի որ այն լայն հասարակական շահերի խնդիրներ չի շոշափում:
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
29.06.2018 - 19.07.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 7740
Տպել10.07.2018
Առաջարկում եմ քննարկել գրասենյակի օգտագործողի վճարունակության հարցը, որից ելնելով՝ բյուջետային ծախսերի փոխարեն առաջարկել ինքնաֆինանսավորման սկզբունքով շարունակել օգտագործել գրասենյակային տարածքը և գույքը:
10.07.2018
Ըստ նախագծի, դրա նպատակն է՝ լուծել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կահավորված գրասենյակային տարածքով ևս հինգ տարով ապահովելու հարցը: Հարց չի առաջանում արդյոք նախագիծ մշակողների և այն ընդունողների մոտ, այդ ինչ արժեքավոր (հանրային, մշակութային, գրական կամ այլ) արդյունք (պրոդուկտ) է տվել գրասենյակի գործունեությունը տասը տարիների ընթացքում և հետագայում էլ ինչ է ակնկալվում ստանալ գրասենյակի գործունեությունուց, որի համար բյուջեից վճարվում է տարեկան 2 մլն դրամ: