ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «22 ԵՎ 23» ՀՈՒԼԻՍԻ 2025Թ․ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 9809-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «22 ԵՎ 23» ՀՈՒԼԻՍԻ 2025Թ․ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 9809-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Որոշման ընդունման անհրաժեշտությունը․
Որոշման նախագիծը ներկայացվում է հիմնվելով 2024թ. սեպտեմբերին ընդունված «Զբոսաշրջային կենտրոններ կամ գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները, այդ թվում՝ քաղաքաշինական և բնապահպանական հիմնական նորմերը, զարգացման նպատակները, խնդիրները և միջոցառումները հաստատելու մասին» հրամանի վրա[1], որը նախանշում է ՀՀ կառավարության՝ կլաստերների ստեղծման մոտեցումը, սահմանում է զբոսաշրջային կլաստերի (կամ ուղղության) հատկանիշները, որպես նշանակալի զբոսաշրջային ռեսուրս և ակտիվներ պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր կամ դրանց համախումբ։ Այս մոտեցումը ներառում է քաղաքային և բնական ռեսուրսների կառավարումը, պատմական հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև կլաստերով նախատեսված զբասաշրջային ակտիվների և ենթակառուցվածքների բարեկարգումը, արդյունավետ շահագործումն ու պահպանումը։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) արդյունավետ ընթացքն ապահովելու պահանջից։
Անհրաժեշտ է Ծրագրի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ ԾԿԿ) համակարգված գործունեությամբ կայացնել որոշումներ՝ նախապես ընտրված կլաստերների բնակավայրերում ենթակառուցվածքների շուրջ տարվող աշխատանքների հաստատման համար, քանի որ կլաստերային մոդելի պահպանումը երաշխիք է տվյալ տեղանքի մրցունակության բարձրացման, զբոսաշրջային թիրախային ուղղությունների խթանումն ամրապնդելու և ծառայությունների բարելավման առումով։ Այն նշանակում է մասնատված, մեկուսի զբոսաշրջային ներդրումներից անցում յուրաքանչյուր կլաստերի շրջանակում պլանավորման, զարգացման և կառավարման համախմբված, բազմաոլորտային մոտեցման:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանում՝ հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը լիարժեք հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Մասնավորապես՝ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված զարգացման գործընթացը, անհրաժեշտ է ձևավորել նոր թեմատիկ ենթակառուցվածքներով զբոսաշրջային կենտրոններ (կլաստերներ)։ Բացի այդ՝ դեպի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող բազմաթիվ ճանապարհներ բարեկարգված չեն և ապահովված չեն զբոսաշրջային ցուցանակներով և այլ կոմունիկացիոն ենթակառուցվածքներով։ Պետք է շեշտել նաև, որ Հայաստանի զբոսաշրջային այցելավայրերը դեռևս պատրաստ չեն մեծածավալ այցելուների ընդունման համար։ Հատկապես պատմամաշկութային վայրերը, խոնարհված եկեղեցիները, վանքերը մեծապես վնաս են կրում ակտիվ հոսքերի ժամանակ։
Բացի Զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերի պահպանությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ճիշտ և նպատակային իրացմանն ուղղված աշխատանքներից, անհրաժեշտ է նաև ապահովել այս վայրերի պատշաճ ներկայացվածությունը համաշխարհային շուկայում, վերջիններիս վերաբերյալ ճշգրիտ և համակարգված տեղեկատվության տարածումը։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․
Նախագծով առաջարկվում է ձևավորել Ծրագրի կառավարման կոմիտե, որի գործունեության հիմնական նպատակը Ծրագրի վերաբերյալ ռազմավարական քննարկումներն են, բարձր մակարդակի որոշումների կայացումը, ներառյալ՝ կլաստերների զարգացման պլանների և ենթածրագրերի հաստատումը և միջգերատեսչական համագործակցությունը՝ ելնելով ծրագրի բազմաոլորտ բնույթից։ Ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի՝ ԾԿԿ-ն ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ, որով հաստատվում է նաև դրա անհատական կազմը և աշխատակարգը։
Ծրագրի իրականացման ընթացքում ԾԿԿ-ի կազմում ընդգրկված գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ԾԿԿ-ի մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար յուրաքանչյուր գերատեսչություն նշանակում է պատասխանատու ներկայացուցիչ։
ԾԿԿ-ն աշխատանքները կազմակերպում է իր աշխատակարգին համապատասխան, որը ներառում է ԾԿԿ-ի․
ü գործունեության ոլորտը, նպատակը և խնդիրները,
ü աշխատանքների կազմակերպումը,
ü նիստերի անցկացումը,
ü արձանագրման և գործավարության կարգը,
ü նախագահի, անդամների և քարտուղարի գործառույթները,
ü գործունեության դադարումը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։
5․Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները․
Իրավական ակտի ընդունման արդյունքում ԾԿԿ-ն հաստատելու է Ծրագրի կլաստերային զարգացման պլանների և այդ պլանների շրջանակներում բացահայտված հատուկ գործողությունների, ինչպես նաև առանձին ենթածրագրերի և/կամ միջոցառումները, և ըստ անհրաժեշտության, պահանջվող փոփոխությունները։ Հաստատելու է նաև Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցը և բյուջեն։
ԾԿԿ-ն պետք է ամփոփի Ծրագրի իրականացման արդյունքները՝ համաձայն հաշվետվությունների և ծրագրային արդյունքների:
ԾԿԿ-ն սերտորեն համագործակցելու է Էկոնոմիկայի նախարարության կազմում ձևավորված Ծրագրի աշխատանքային խմբի հետ, որից ստացված կարծիքները ԾԿԿ-ի որոշումների կայացման վրա կարող են ազդեցություն ունենալ։
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու են կլաստերների բնակավայրերի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը։
Արդյունքում՝ կապահովվի բարեկարգ, կենտրոնացված, համակարգային կառավարմամբ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը։
6․Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը հանդիսանում է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագիր էֆեկտիվության պայմաններից մեկը, որը նպաստելու է Ծրագրի հնարավորինս արագ մեկնարկի և արդյունավետ ընթացքի գործընթացներին։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Սույն Որոշման իրականացումը բխում է
Հայաստանի Հանրապետության Կառավարության 10 հուլիսի 2025թ․ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին №912-Ա Որոշումից։
Նաև Որոշման իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N1363-Ա որոշման «2.5. Զբոսաշրջություն» բաժնի պահանջներից և Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10 –րդ կետով նախատեսված «Զբոսաշրջության զարգացում» նպատակի իրականացման համար նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։
[1] ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի N 2240-Լ որոշում (https://mineconomy.am/media/30340/Hraman-%20Rural.pdf)
-
Տևողություն
10.03.2026 25.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 24
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: