Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___» ___________ 2026 թվականի N _______Լ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կառավարությունը որոշում է.

1 Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)     4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետով

«4.1. Տնտեսվարողները կարող են տեղափոխել իրենց գործող վարկերը/լիզինգները մի ֆինանսական կազմակերպությունից մեկ այլ ֆինանսական կազմակերպություն։ Վարկի/լիզինգի տեղափոխման դեպքում սուբսիդավորումը շարունակվում է սույն ծրագրով սահմանված պայմաններով։»

2)    5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետ՝ մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր)։ Սույն ենթակետով սահմանված մասով բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների H «ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 51 դասի 51.1–51.2 խմբերին և դրանց ենթախմբերին համապատասխան գործունեության տեսակները։ Սահմանված բացառության շրջանակներում «նոր (չօգտագործված) օդային տրանսպորտային միջոց» է համարվում օդային տրանսպորտի այն միջոցը, որն արտադրվել է վերջին հինգ (5) տարիների ընթացքում, ունի գործող թռիչքի պիտանիության վկայական (certificate of airworthiness), գտնվում է տեխնիկական և շահագործային պիտանիության վիճակում՝ առանց թռիչքների ժամանակավոր արգելանքի կամ անվտանգության հետ կապված սահմանափակումների, և անցել է արտադրողի կամ միջազգային սերտիֆիկացված կազմակերպության կողմից իրականացված թռիչքային պիտանիության ստուգում (airworthiness review) ու երաշխավորված է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանությամբ։

3)    5-րդ կետի 4-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4)    5-րդ կետը լրացնել նոր՝ 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ

«5)  «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով իրականացվող կապիտալ շինարարություն Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի և ազատ տնտեսական գոտիների)՝ կապիտալ շինարարություն իրականացնող՝ ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է նշված օրենքով սահմանված նվազագույն պահանջներին և ուղղված է զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին։»

5)    6-րդ կետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«բ. սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս՝ բացառությամբ սույն ծրագրի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, որոնց համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 36 ամիս»

6)   6-րդ կետից հետո լրացնել նոր՝ 6.1 և 6.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ

«6.1. Սույն հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված նպատակով տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի դեպքում ֆինանսական կազմակերպությունը հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ սույն ծրագրի պահանջներին և զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանության մասնագիտական գնահատման նպատակով։

6.2. Կոմիտեն հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է մասնագիտական եզրակացություն։ Բացասական մասնագիտական եզրակացությունը հիմք է հանդիսանում ֆինանսական կազմակերպության կողմից տվյալ վարկի սուբսիդավորման շրջանակում ներկայացված հայտը մերժելու համար՝ ծրագրի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։»

7)    9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են.

Աղյուսակ 1

Նպատակը

Սուբսիդավորման չափը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

6%

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

8%

Կապիտալ շինարարության վարկ

6%

Կապիտալ շինարարության լիզինգ

8%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

6%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ։ Արտադրողականության խորհրդատվության լիզինգ

8%

Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ

5%

10.         Արտարժույթով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

Աղյուսակ 2

Նպատակը

Սուբսիդավորման չափը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

4 %

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

6 %

Կապիտալ շինարարության վարկ

4 %

Կապիտալ շինարարության լիզինգ

6 %

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

4 %

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ։ Արտադրողականության խորհրդատվության լիզինգ

6 %

Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի և ազատ տնտեսական գոտիների) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ

3 %

8)               15-րդ կետի աղյուսակում «D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ»» բառերը փոխարինել D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» (բացառությամբ 35.11.5 «Էլեկտրաէներգիայի արտադրություն արևային էլեկտրակայաններում»)» բառերով և նույն աղյուսակում կատարել լրացում՝ համաձայն նախագծի։

9)               15-րդ կետով սահմանված աղյուսակում կատարել հետևյալ լրացումը՝

«Տնտեսական գործունեության տեսակների «Գործունեության նպատակ» սյունակում «D (ԴԻ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» տողից հետո ավելացնել նոր տող՝

 

E (Ի) 38.2 ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄ

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;

կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն

 

 

 

 

 

10) 22-րդ կետի 1-ին ենթակետում «2023 թվականի տարեկան ծավալի» բառերը փոխարինել «նախորդ տարվա» բառերով:

2.            Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում տրամադրված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից հաստատված (դեռևս չտրամադրված) վարկերի և լիզինգի սպասարկումը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով։

3.            Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

  • Տևողություն

    09.03.2026 26.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Ավիացիա, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 237

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: