Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին» օրենքի 241-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝  ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում իրավունք ունի Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնելու նավավարի սթափության վիճակի ստուգում։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե3»-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը, իսկ ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատվել է ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը։

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ոստիկանությունը տեխնիկական միջոցների կիրառմամբ լիազորված է իրականացնել միայն վարորդների և նավավարների սթափության վիճակի ստուգում։ Մնացած դեպքերում սթափության վիճակի հաստատումն իրականացվում է համապատասխան անձանց բժշկական հաստատություններ տեղափոխելու միջոցով, ինչը հանգեցնում է վարչական ռեսուրսների ոչ նպատակահարմար օգտագործման, ինչպես նաև, առանձին դեպքերում, ստուգման ենթարկվող անձանց ժամանակի չարդարացված կորստի։

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով վարչական ներգործության միջոցներ կիրառելն անմիջականորեն պայմանավորված է անձի սթափության վիճակի հետ։ Մասնավորապես, Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է նաև վարչական իրավախախտումը հարբած վիճակում կատարելը։ Բացի այդ, Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից: Օրենսգրքում նախատեսվել են նաև իրավախախտման որոշ տեսակներ (175-րդ և 177-րդ հոդվածներ), որոնցով վրա հասնող պատասխանատվության համար նույնպես անհրաժեշտ է իրականացնել սթափության վիճակի ստուգումներ։

Նշվածով պայմանավորված՝ 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն օրենքը, որի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով ոստիկանությանը վերապահվել է անձանց սթափության վիճակի ստուգում իրականացնելու լիազորություն, իսկ նշված ստուգման իրականացման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ներքին գործերի նախարարին։

Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ վարչապետի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշումը։ Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ կետով նախատեսված է «Ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում» միջոցառումը։

Ուստի, օրենքի պահանջն ապահովելու նպատակով մշակվել է «Ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը։

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ սթափության վիճակի ստուգման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, նյութատեխնիկական ռեսուրսները և մարդկային ներուժը կապահովվեն ոստիկանության առկա ռեսուրսների հաշվին։

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Տևողություն

    03.03.2026 18.03.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Տրանսպորտ, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 355

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: