Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՄՐՈՑ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՄՐՈՑ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետ.ցուցիչ 2.22.1)  հուշարձանի զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջականացնելու, պահպանությունն ապահովելու, ուսումնասիրություններ իրականացնելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման և հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Առաջին անգամ հուշարձանի մասին հիշատակում է 5 դ. պատմիչ Եղիշեն՝ ի թիվս Արշակունյաց ժամանակաշրջանի այլ զորակայանների, որոնք ոչնչացվել էին /իսկ ըստ Փավստոս Բուզանդի՝ նվաճվել էին/ 450 թ. պարսկական լծի դեմ ծավալված ժողովրդական ապստամբության ժամանակ: Ուսումնասիրությունները հաստատեցին Փավստոս Բուզանդի տեղեկությունները. ամրոցը գոյատևել է մինչև 11 դ.: Պատմիչներ Հովհ. Դրասխանակերտցու, Մ. Կաղանկատվացու, Սեբեոսի, Ստ. Ասողիկի և այլոց տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ամրոցը գործել է ինչպես արաբական տիրապետության ժամանակ, այնպես էլ Բագրատունյաց դարաշրջանում: Զաքարյանների ժամանակ ամրոցը կորցրել է իր պաշտպանական նշանակությունը:

Ամրոցը կառուցվել է ուշ անտիկ-վաղ միջնադարյան զորակայանների ճարտարապետության օրինակով: Հուշարձանի հատակագիծը, հավանաբար, ուղղանկյուն, փոքր-ինչ երկարավուն է: Տեղադրված է հս-ամ և հվ-աե առանցքներով: Պեղումների ժամանակ բացվել են անկյունային և պատի քառակուսի հատակագծով, երկու, կարկառվող, ներսից դատարկ երեքական աշտարակների պատերը: Աշտարակների մեջ ամրոցի ներսից պահպանվել են մուտքերի բացվածքները: Ապարանքը տեղադրված է ամրոցի հս-ամ անկյունում: Պատերի հաստությունը 1.8-2 մ է: Շարվածքը երկշար է՝ կրաշաղախով: Երեսպատված է սրբատաշ տուֆով: Պատերն ունեն որմնախարիսխ՝ 0.6-1.2 մ չափեր ունեցող անմշակ քարերից շարված: Շարվածքի և լիցքի հարաբերությունը 1:3-ի է: Պեղումների ժամանակ բացվել է մշակութային երեք շերտ, որոնք թվագրվում են վաղ զարգացած և ուշ միջնադարով: Բացվել են նաև պալատական շինությունների պատերի առաջին շարքերը: Հուշարձանի վերին շերտը վնասված է ուշ շինություններից /բնակելի տներ, կաթսայատուն և այլն:

Արուճի վաղ-միջնադարյան ամրոցի բացառիկությունը նրանում է, որ այն կրել է 4-6 դդ. Արշակունյաց և մարզպանության ժամանակաշրջանի պետական թագավորական զորքերի ձմեռանոցի ֆունկցիաները: Այն իր կայազորային հզորությամբ փակել է անցումը դեպի Արարատյան դաշտ հս-ից և իշխել պատմական Արագածոտնի պաշտպանական կառույցների համակարգում: Հյուսիսային պաշտպանական ամբողջ համակարգում հանգուցային օղակ է եղել՝ պաշտպանելով նաև Արտաշատ-Դիոսկուրիա ստրատեգիական ճանապարհը:

      3.  Կարգավորման նպատակը

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքի ամբողջացման արդյունքում կապահովվի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետ.ցուցիչ 2.22.1)   հուշարձանի տարածքին  կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում կներառվեն այն հողամասերը, որոնք կապահովեն հուշարձանի հետագա պահպանությունը, վերականգնումն ու կենսագործունեությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

       Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանների պահպանության և օգտագործման գործընթացները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման մարմնի, հանրության կողմից «Ամրոց»-ի պահպանության և օգտագործման խնդիրների լուծման համար:

        6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի «Ամրոց» (պետ.ցուցիչ 2.22.1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանին կից  հողամասերի նկատմամբ  հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» 2050 ցուցանիշների Մեր ազգային արժեքները մասի 10-րդ կետից՝ նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց» հուշարձանը հանդիսանում է ազգային արժեքների նյութական ժառանգության բաղադրիչների կարևորագույն մասը, հայ ժողովրդի պատմության, պետականությանն առնչվող հնագույն ժամանակաշրջանի նշանակալի դրսևորումներից, ուստի այն առավել դիտարժան և գրավիչ դարձնելը, գովազդելը, զբոսաշրջային ծրագրերում հուշարձանը ներառելու գործոնը հավաստագրելը, զբոսաշրջիկների քաղաքակիրթ սպասարկումը, սննդի, հանգստի կազմակերպումը զգալիորեն առնչվում է այցելուների սպասարկման համար նախատեսված օբյեկտների առկայության հետ: Գործընթացի իրականացմամբ կապահովվի նաև արժեքավոր հուշարձանի  պահպանական միջոցառումների կազմակերպումը՝ հուշարձանի ամրակայման, տարածքի բարեկարգման աշխատանքների ապահովումը, զբոսաշրջային նպատակներով հուշարձանի գովազդումը և հանրահռչակումը, մշակութային և էկոտուրիզմի զարգացումը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության ձեռքբերումը  կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն բաժնի «Մշակույթ մասի 33-րդ կետով սահմանված պահանջի հետ կապը հուշարձանի պահպանությանն առնչվող իրավական կարգավորման հնարավորության ապահովումն է, հասարակությանը հուշարձանների տարածքների կարգավիճակին և գույքային պատկանելության իրազեկման հարցում հստակ տեղեկատվության գործընթացի իրականացումն է:

7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպսասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց»-ի հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ ծախս սեփականատիրոջ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու պահանջով՝ օտարվող գույքի գնահատման արդյունքում հաշվարկված շուկայական արժեքի չափով:

  • Տևողություն

    02.03.2026 18.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 221

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: