«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ․․․ի ․․․-ին
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության և այլ հարաբերությունները կարգավորվում են օրենքով։»։
Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը և մշտական կացության քարտը։ Ժամանավոր կացության քարտը և մշտական կացության քարտը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության և այլ հարաբերությունները կարգավորվում են օրենքով։»։
2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․1․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձանց անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության և այլ հարաբերուրությունները կարգավորվում են օրենքով։»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ․․․ի ․․․ Երևան ՀՕ-․․․-Ն |
-
Տևողություն
27.02.2026 14.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 416
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: