«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ՄԱՐՏի 10-Ի N 228-Ն որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եվ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունների տրամադրման պահանջների հստակեցման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմամբ և գործող կարգով ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման և հակագնագցման տուրքի արտոնության կիրառման նպատակով տրվող եզրակացությունների տրամադրման գործընթացները միասնական կարգավորման շրջանակում են, ինչը գործնականում առաջացնում է կիրառական խնդիրներ։
Մասնավորապես․
· բացակայում է հակագնագցման տուրքի արտոնություն կիրառելու նպատակով քվոտայի բաշխման բավարար մեխանիզմ,
· հստակ տարանջատված չէ քվոտայով արտոնություն սահմանող եզրակացության տրամադրման պահանջները,
· կարգավորված չէ միաժամանակյա ներկայացված հայտերի դեպքում քվոտայի բաշխման ընթացակարգը։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունների տրամադրման պահանջները և սահմանել քվոտայի տրամադրման թափանցիկ և կանխատեսելի մեխանիզմ։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է հստակեցնել ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման պահանջները, մասնավորապես․ հակագնագցման տուրքի արտոնություն կիրառելու նպատակով՝ տարեկան սահմանված քվոտայով ներմուծման համար եզրակացության տրամադրման պարագայում։
Սահմանել, որ եզրակացությունը տրամադրվում է․
· հայտերի ներկայացման հերթականությամբ,
· միաժամանակյա ներկայացված հայտերի դեպքում՝ համամասնորեն՝ մինչև քվոտայի սպառումը,
· քվոտայի սպառման դեպքում՝ մերժման իրավական հիմքի ամրագրմամբ։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման պարագայում, Նախագծով առաջարկվող պահանջները կնպաստեն վարչարարության թափանցիկության բարձրացմանը, հավասար մրցակցային պայմանների ապահովմանը, սուբյեկտիվ որոշումներ կայացնելու հնարավոր ռիսկերի նվազեցմանը, իրավական որոշակիության ամրապնդմանը, ինչպես նաև կբարելավի արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կանխատեսելիությունը՝ սահմանելով հավասար և թափանցիկ բաշխման մեխանիզմ։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի թիվ 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․1 մշակող արդյունաբերություն» կետից։ Արտոնության առկայությունը խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև իր ազդեցությունը կունենա Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ իրականացվող քայլերի վրա՝ հնարավորինս երկարացնելով արտադրական շղթան և խթանելով առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Տևողություն
26.02.2026 13.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 449
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: