Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության (ագրոպարենային) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված աջակցության ծրագրերով վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող և գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի սուբսիդավորման գործընթացների, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունում նշված անհամապատասխանությունների կարգավորման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հաշվեքննիչ պալատի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունում հաշվեքննողների կողմից արձանագրվել է անհամապատասխանություն` գյուղատնտեսության (ագրոպարենային) ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող սուբսիդավորման գործընթացի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի (այսուհետ՝ կարգ) 1-ին և 2-րդ կետերի հետ կապված. մասնավորապես՝ համաձայն 1-ին կետի՝ կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի  միջոցների հաշվին իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները, իսկ համաձայն 2-րդ կետի՝ Կազմակերպությանը սուբսիդիա կամ դրամաշնորհ տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ նախարարությունը «Սուբսիդիայի հատկացման մասին» պայմանագիրը կնքել  է իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և սուբսիդիայի շահառու չհանդիսացող «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կազմում գտնվող գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) հետ և նշել, որ ԳՖԿ-ն անգամ իրավաբանական անձի կարգավիճակով՝ տվյալ բյուջետային միջոցառումների շրջանակում, չի կարող հանդիսանալ սուբսիդիայի շահառու և նրա հետ չի կարող կնքվել սուբսիդիայի տրամադրման պայմանագիր։

Արձանագրվել է անհամապատասխանություն նաև կարգի 7-րդ կետով սահմանված պահանջի հետ, համաձայն որի՝ Կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա։ Նշվել է՝ քանի որ նախարարությունը սուբսիդիայի շահառու կազմակերպության հետ պայմանագիր չի կնքել՝ չեն բացահայտվել շահառուի կողմից իրականացվող ծրագրի բովանդակային նկարագիրը և այլ պայմանները:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ բացի վերոնշյալ դեպքերը, սուբսիդավորման գործընթաց է իրականացվում նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում, մասնավորապես  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։

        Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարե­նային անվտան­գու­­թյան ապահովման մակարդակի բարձրացմանը, անաս­նա­բուծու­թյան և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտա­դրան­քի իրաց­մանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակող­ների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացված նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի ՀՀ ֆինանսների նախարարության համակարգման «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի 6.4 կետից՝ ՀՀ կառավարությունը ապահովելու է գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական և օպտիմալ կառուցակարգեր:

     Կարգավորման նպատակը և բնույթը։

Որոշման նախագծի ընդունման նպատակը՝ ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված, գյուղատնտեսության ոլորտում վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի աջակցության ծրագրերով նախատեսված սուբսիդավորման գործընթացների և Հաշվեքննիչ պալատի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության ընթացիկ եզրակացությունում նշված անհամապատասխանությունների կարգավորումն է։

ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հաստատված գյուղատնտեսության ոլորտում վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող,  ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի սուբսիդավորման աջակցության ծրագրերում մանրամասն նկարագրված է սուբսիդավորման գործընթացը, որը ունի իր առանձնահատկությունները և որի արդյունավետ իրականացման նպատակով նախատեսված է նաև ԳՖԿ-ի, իսկ գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի սուբսիդավորման դեպքում՝ գործակալության ներգրավումը։ Բացի այդ, վերոնշյալ աջակցության ծրագրերի շրջանակում սուբսիդիաները տրամադրվում են ոչ միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին, այլև հիմնականում ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերերին, որոշ դեպքերում՝ համայնքներին, որոնց սուբսիդավորումը ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման շրջանակում չի կարգավորվում։ Պետք է նշել, որ համապատասխան աջակցության ծրագրերի շրջանակում սուբսիդավորման իրականացման համար արդեն իսկ հաստատված իրավական ակտերից բացի այլ իրավական ակտով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ) առաջնորդվելը չի նպաստում գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և կարող է առաջացնել տարընկալումներ։

Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցը առանձնացման ձևով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության N 1742–Ն որոշումը։ Նշված որոշմամբ հաստատվել է Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույցի (ՏԶՖԿ) կանոնադրությունը, համաձայն որի ՏԶՖԿ-ի խնդիրներից են՝  հիմնադրի որոշումներով ՏԶՖԿ-ին պատվիրակված Հայաստանի Հանրապետության տնտեսության արդիականացմանն ու զարգացմանն ուղղված պետական սուբսիդավորման  և  այլ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում մոնիթորինգի իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով, իսկ այդպիսի կարգ սահմանված չլինելու դեպքում՝ ներքին ընթացակարգով։ ՏԶՖԿ-ի գործառույթներից են՝ պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում մասնակից ֆինանսական կառույցների հաշվետվությունների ընդունումը, սուբսիդավորման հայտերի ստուգումը, ճշգրտումը, վերլուծությունը, ամփոփումը, եզրակացությունների կազմումը և լիազոր մարմնին ներկայացնելը։ Իսկ գյուղատնտեսության ապահովագրության դեպքում՝ Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալությանն է վերապահված սուբսիդավորման հայտերի ստուգումը և ներկայացումը Էկոնոմիկայի նախարարությանը։

Հաշվի առնելով  վերոգրյալը, նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները չեն տարածվում գյուղատնտեսության (ագրոպարենային) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված աջակցության ծրագրերով վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի սուբսիդավորման գործընթացների վրա և նշված սուբսիդավորման գործընթացը իրականացվում է աջակցության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընթացակարգով։

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Գյուղատնտեսական ոլորտում աջակցության ծրագրերի շրջանակում սուբսիդավորման գործընթացի կանոնակարգված և արդյունավետ իրականացում։

 

  • Քննարկվել է

    17.02.2026 - 05.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 615

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: