«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2017 թվականի բյուջեների եկամուտների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների ցանկի, դրանք հաշվարկելու կարգի, ներկայացման ձևի, այն լրացնելու կարգի և ներկայացնելու ժամկետների մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2017 թվականի բյուջեների եկամուտների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների ցանկի, դրանք հաշվարկելու կարգի, ներկայացման ձևի, այն լրացնելու կարգի և ներկայացնելու ժամկետների մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանի նախագծի ընդունման
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքներով՝ համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է օրենքով սահմանված կարգով փոխհատուցի պետությունը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
Օրենսդրական վերը նշված նորմի կիրառումն ապահովված է «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրենքով (այսուհետև` Օրենք): Մասնավորապես`
ա. Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն լիազոր մարմինը (ՀՀ ֆինանսների նախարարությունը).
- յուրաքանչյուր տարի սահմանում է ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների ցանկը, դրանց հաշվարկելու կարգը, լիազոր մարմին այդ տվյալների ներկայացման ձևը, այն լրացնելու կարգը (այսուհետև` տեղեկություններ)
- այդ տեղեկությունները բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում է այդ օրենքով սահմանված ելակետային տվյալները հաշվառող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:
բ. Օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրման ենթակա ելակետային տվյալները և դրանց ճշգրտումները լիազոր մարմին են ներկայացվում բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Հաշվի առնելով վերը նշվածը, համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2017 թվականի բյուջեների եկամուտների` ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից փոխհատուցվող կորուստների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման գործընթացն կազմակերպելու նպատակով մշակվել է «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2017 թվականի բյուջեների եկամուտների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների ցանկի, դրանք հաշվարկելու կարգի, ներկայացման ձևի, այն լրացնելու կարգի և ներկայացնելու ժամկետների մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը:
-
Քննարկվել է
19.06.2018 - 05.07.2018
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7951
Տպել