Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.     Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  կողմից «Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ-ի) խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը» սահմանելու լիազորությունը ապահովելու նախապայմանով։

Սույն կարգի ընդունումը անհրաժեշտ է նաև նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմնա վրա կառավարության 25.12.2025թ. թիվ 1942-Ն որոշումով հաստատված «Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության»  5-րդից 8-րդ բաժինների գործընթացներն ապահովելու համար, քանի նշված որոշման 8-րդ կետով ՄՈՒՀ-երին հանձնարարվել է  6 (վեց) ամսվա ընթացքում Օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատել և գրանցել նոր խմբագրությամբ կանոնադրության, այդ թվում՝ առաջադրել պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամներ  և գործել ՄԿՈՒ օրենքի 22-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված խորհրդի նոր մոդելով ու պայմաններով։

Ուստի սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից, ինչպես նաև նախատեսված է ՄԿՈՒ օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն ընդունված՝ ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 10 հոկտեմբերի 2024 թվականի N 914-Ա որոշման հավելվածի 24-րդ կետով։

 

2.    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը,  առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

 

Ներկայումս պետական ՄՈՒՀ-երի կառավարման մարմինները ձևավորվում և գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կանոնադրություններով (տես՝ ՀՀ կառավարության 2002թ. N1009, 2004թ. N 1210-Ն որոշումները, որոնք խմբագրվել են) և «Պետական ուսումնական հաստատությունների  խորհրդի ձևավորման կարգով։ Նշված կարգավորումը սահմանված է ՄԿՈՒ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ կետերով, որպես անցումային դրույթ. մինչև նոր գերատեսչական ակտերի ընդումումը կիրառել գործող կարգերը։   

ՄՈՒՀ-ի կառավարման մարմնի ձևավորման օրենսդրական նոր մոտեցումը ամրապնդում է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքերը, կողմերին դարձնում կրթության գործընթացի մասնակից և պատասխանատու, ինչպես նաև սահմանում այն մեխանիզմներն ու նախապայմանները, որով  խորհրդի անդամ առաջադրող երեք կողմերը՝ պետական լիազոր մարմինը, գործատուների հանրությունը և ՄՈՒՀ-ը առաջնորդվելու են մասնագիտական կրթության որակավորումների ոլորտների ներկայացուցիչներին  համապատասխան պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ առաջադրելու, նրանց փոխարինելու,  լիազորությունները դադարելու կամ  դադարեցնելու մասին որոշումը կայացնելու  դեպքերում:

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը էականորեն վերափոխում է պետական ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը՝ ներդնելով ժամանակակից կորպորատիվ կառավարման մոդել, որը հիմնված է լիազորությունների հստակ տարանջատման և փոխզսպումների ու հակակշիռների մեխանիզմների վրա։ Այս մոդելով ՄՈՒՀ-ի խորհուրդը դառնում է ռազմավարական կառավարման, վերահսկողության և հաշվետվողականության հիմնական մարմինը, իսկ քոլեջի տնօրենը իրականացնում է գործադիր ղեկավարում և պատասխանատու է ընթացիկ կառավարման համար։ Նման կառուցվածքում խորհրդի դերը վճռորոշ է ոչ միայն զարգացման ռազմավարության ձևավորման, այլև տնօրենի գործունեության վերահսկման, ռիսկերի կառավարման, շահերի բախման կանխարգելման և հաստատության կայուն զարգացման ապահովման տեսանկյունից։

Խորհրդի անդամների նվազագույն պահանջների, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման վերաբերյալ մշակված նախագծով առաջին անգամ ներդրվում է համակարգային և արժանիքահեն մոտեցում խորհրդի ձևավորման գործընթացում։ Նախագիծը սահմանում է ոչ միայն նվազագույն իրավական և մասնագիտական պահանջներ, այլև որակական ընտրության գործոններ, որոնք ուղղված են քոլեջների ոլորտային ուղղվածություններին համապատասխան փորձ ունեցող, կառավարչական հմտություններով, ռազմավարական մտածողությամբ և կրթություն–աշխատաշուկա համագործակցության փորձով մասնագետների ներգրավմանը։ Միևնույն ժամանակ, կարգավորումները ներառում են ընթացակարգային երաշխիքներ, որոնք նպաստում են թափանցիկությանը, բազմազանությանը, շահերի հավասարակշռությանը և մասնավոր հատվածի ու հանրային շահերի պատշաճ ներկայացվածությանը խորհուրդներում։

 

3.    Ակնկալվող արդյունքը

Սույն կարգի նախագծի ընդունումով կապահովվի ՄԿՈՒ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 22-րդ հոդվածի 4-րդ մասի, 24-րդ և 25-րդ հոդվածների դրույթների իրագործումը, կկազմակերպվի «Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության» 5-րդ բաժնով սահմանված խորհուրդների ձևավորման աշխատանքները՝ ըստ ժամանակացույցի և հաստատությունների։

Սույն կարգի նախագծի ընդունումով հնարավոր կլինի խորհրդի գործունեության ընթացքում, օրենքով սահմանված հիմքերն առաջանալու դեպքում, կիրառել հստակ մեխանիզմներ ու ժամկետներ՝ խորհրդի անդամին փոխարինելու,  նրա լիազորությունների դադարեցնելու կամ դադարելու մասին որոշում կայացնելու համար։

Նախագիծը հանդիսանում է ՄԿՈՒ նոր օրենքով նախատեսված կորպորատիվ կառավարման մոդելի գործնական իրագործման առանցքային գործիքներից մեկը և ստեղծում է իրավական հիմք՝ ձևավորելու մասնագիտական, անկախ և արդյունավետ խորհուրդներ, որոնք ունակ կլինեն իրականացնել քոլեջների ռազմավարական կառավարում և ապահովել համակարգի որակական զարգացման շարունակականությունը։

 

4.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Սույն կարգի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստորաբաժանումների կողմից՝  Գերմանիայի կառավարության անունից Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի օժանդակությամբ և ծրագրի շրջանակում  հրավիրած փորձագետների աջակցությամբ։  

 

5.    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Կապահովվի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի ՝ 1-ին բաժնի «Կրթության համակարգի արդյունավետություն» մասի 42-րդ կետի և 4-րդ բաժնի 85-րդ կետի գործողությունը, ինչպես նաև  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Նախնական և միջին մասնագիտական կրթության» բաժնի 2-րդ նպատակի 2.2.2-րդ միջոցառումը, այն է. «ՆՄՄԿ հաստատությունների՝ մասնավոր ոլորտի հետ համատեղ կառավարման ձևաչափերի ներդրում»։ (տես ՀՀ Կառավարության 16.03.2023թ. թիվ 351-Լ որոշումը)։

  • Տևողություն

    12.02.2026 27.02.2026
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 119

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: