Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.        Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքում և «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հանգամանքով, ըստ որի՝ մի շարք իրավակարգավորող դրույթներ հստակեցվել են, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր են ներդրվել, իսկ հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայվել է:

2.        Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Հիմք ընդունելով ՀՀ հողային օրենքսգրքի փոփոխությունները՝ Նախագծով սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի։

Միաժամանակ, Նախագծով խմբագրվել են Երևան համայնքում և քաղաքային այլ համայնքներում հողամասերի մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման ու անցկացման առանձնահատկությունները՝ ելնելով նախագծի ընդհանուր տրամաբանությունից, քանի որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքն այսուհետ օտարվելու է միանման ընթացակարգով՝ կառավարության հաստատված կարգով։

Հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նաև 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-344-Ն օրենքով գնահատման գործունեության մասին օրենքում կատարված փոփոխությունները՝ Նախագծով սահմանվում է, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը, իսկ էլեկտրոնային աճուրդը չկայանալու և չվաճառվելու դեպքում սահմանվել են հաջորդ, երկրորդ, երրորդ և հերթական աճուրդների ժամանակ մեկնարկային գների նվազման չափերը։

Հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի կարգավորումները՝ Նախագծով սահմանվել է, որ աճուրդներն անցկացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ Ռիելթորական գործունեության մասին ՀՀ օրենքի, որը ընդունվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին, կարգավորումներով սահմանվել է, որ սույն օրենքը չի տարածվում պետական և համայնքային գույքերի նկատմամբ իրականացվող գործարքների վրա, ինչով պայմանավորված Նախագծով կատարվել են փոփոխություններ, այն է՝ հանվել են ռիելթորների միջոցով էլեկտրոնային սակարկություններով հողամասերի աճուրդները կամ մրցույթներն անցկացնելու վերաբերյալ կարգավորումները։

3.        Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

4.          Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

       Նախագծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

5.        Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

       Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 106-րդ կետի՝ 106.1-ին ենթակետի կատարումից։

  • Տևողություն

    11.02.2026 04.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի օտարում

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 68

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: