Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2026 թվական N __ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել նոր 67․1, 67․2, 67․3 և 67․4 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
67․1․ «Խելացի» անասնաշենք - խոշոր եղջերավոր կենդանիների անկապ պահվածքով, կենդանիների կերակրման, խնամքի և պահվածքի նպաստավոր պայմաններով և զոոհիգիենիկ չափանիշներին համապատասխանող, ժամանակակից սարքավորումներով համալրված կառույց՝ միտված կենդանիների մթերատվության բարձրացմանը։ Այս տարածական շերտը ներկայացվում է կետային կամ պոլիգոնային երկրաչափությամբ՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղյուսակ 1.1)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)․
2) Մարզի անվանում (Marz_Name) - ցույց է տալիս մարզին տրված աշխարհագրական անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով և որտեղ կառուցված է «Խելացի» անասնաշենքը․
3) Համայնքի անվանում (Community_Name)- նշվում է համայնքի անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով և որտեղ կառուցված է «Խելացի» անասնաշենքը․
4) Բնակավայրի անվանում (Settlement_Name)- ցույց է տալիս այն բնակավայրի ներկայիս անվանումը, որտեղ կառուցված է «Խելացի» անասնաշենքը․
5) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)– այն թվերի համակցություն է, որը տրվում է անշարժ գույքի միավորին կամ դրա առանձին մասերին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես մեկ միասնական տարածական կամ նպատակային նշանակությամբ անբաժանելի ամբողջություն կամ չի փոփոխվել տվյալ միավորի կադաստրային տարածքը կամ ենթատարածքը․
6) Նպատակային նշանակություն (Purpose) - ներկայացվում է հողերի նպատակային նշանակությունը (գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային, ջրային, պահուստային հողերի)․
7) Գործառնական նշանակություն կամ հողատեսք (Operational_Use) - ներկայացվում է հողերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտավայր, այլ, բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման, արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պահեստարանների, ընդերքի օգտագործման համար տրամադրված, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների, բնապահպանական, առողջարարական նպատակներով նախատեսված, հանգստի համար նախատեսված, պատմական և մշակութային, պաշտպանական, սահմանային, ռազմական, անտառների, թփուտ, գետ, բնական և արհեստական ջրամբար, հիդրոտեխնիկական օբյեկտների, ջրատնտեսային օբյեկտների, ավազուտ, ճահիճ և այլ անօգտագործելի)․
8) Գրանցված իրավունքի ձև (Ownership_type)- ցույց է տալիս անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն, վարձակալություն, ենթավարձակալություն և այլն․
9) Մակերես (Area)․
10) Մոդել (Model)- նշվում է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի (ՀՀ կառավարության 2019 թ-ի ապրիլի 4-ի N 369-Լ որոշում և 2024 թ-ի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման N 4 հավելված) շրջանակում կառուցված անասնաշենքի տեսակը․
11) Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) - ցույց է տալիս «Խելացի» անասնաշենքում պահվող կենդանիների փաստացի գլխաքանակը․
12) Ցեղ (Breed) - ներկայացվում են «Խելացի» անասնաշենքում պահվող կենդանիների ցեղը․
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date)– ներկայացվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
14) Վերջին ամսաթիվ (End_date) - ցույց է տալիս տվյալների բազայում մուտքագրված տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը։
Աղյուսակ 1․1․ «Խելացի» անասնաշենք շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում(Field Name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Marz_Name) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (50) |
|
Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) |
VarChar (35) |
|
Նպատակային նշանակություն (Purpose) |
VarChar (30) |
|
Գործառնական նշանակություն կամ հողատեսք (Operational_Use) |
VarChar (30) |
|
Գրանցված իրավունքի ձև (Ownership_type) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double (10) |
|
Մոդել (Model) |
VarChar (30) |
|
Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) |
Integer (10) |
|
Ցեղ (Breed) |
VarChar (30) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date (10) |
|
Վերջին ամսաթիվ (End_date) |
Date (10) |
67․2․ Խոշոր եղջերավոր կենդանիներ (ԽԵԿ)- գյուղատնտեսական կենդանիներ, (տավար, գոմեշ), որոնք բուծվում են կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման նպատակով: Այս տարածական շերտը ներկայացվում է կետային կամ պոլիգոնային երկրաչափությամբ՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղյուսակ 1.2)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)․
2) Մարզի անվանում (Marz_Name) - ցույց է տալիս մարզին տրված աշխարհագրական անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով և որտեղ գտնվում է տվյալ անասնապահական տնտեսությունը․
3) Համայնքի անվանում (Community_Name)- նշվում է համայնքի անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով և որտեղ գտնվում է տվյալ անասնապահական տնտեսությունը․
4) Բնակավայրի անվանում (Settlement_Name)- ցույց է տալիս այն բնակավայրի ներկայիս անվանումը, որտեղ գտնվում է տվյալ անասնապահական տնտեսությունը․
5) Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) -ցույց է տալիս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի (ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 9-ի N 327-Լ որոշում և 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման N 5 հավելված) շրջանակում ձեռքբերված ԽԵԿ-ի փաստացի գլխաքանակը․
6) Ցեղ (Breed) - ներկայացվում է ձեռքբերված կենդանու ցեղը․
7) Շուկա (Market)- ներկայացվում է կենդանու ձեռքբերման վայրի մասին տեղեկատվություն՝ 1. Տեղական 2. Ներկրված․
8) Տարի (Year) - ներկայացվում է կենդանու ձեռքբերման տարեթիվը (տարին, ամսաթիվ)․
9) Սկզբի ամսաթիվ (Start_Date)- ներկայացվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ (End_date) - ցույց է տալիս տվյալների բազայում մուտքագրված տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը։
Աղյուսակ 1․2․ Խոշոր եղջերավոր կենդանիներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում(Field Name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Marz_Name) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (50) |
|
Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) |
Integer (10) |
|
Ցեղ (Breed) |
VarChar (50) |
|
Շուկա (Market) |
VarChar (20) |
|
Տարի (Year) |
Date (10) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date (10) |
|
Վերջին ամսաթիվ (End_date) |
Date (10) |
67․3․ Մանր եղջերավոր կենդանիներ (ՄԵԿ)- գյուղատնտեսական կենդանիներ, (ոչխար, այծ), որոնք բուծվում են կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման նպատակով: Այս տարածական շերտը ներկայացվում է կետային կամ պոլիգոնային երկրաչափությամբ՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղյուսակ 1.3)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)․
2) Մարզի անվանում (Marz_Name) - ցույց է տալիս մարզին տրված աշխարհագրական անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով և որտեղ գտնվում է տվյալ անասնապահական տնտեսությունը․
3) Համայնքի անվանում (Community_Name)- նշվում է համայնքի անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով և որտեղ գտնվում է տվյալ անասնապահական տնտեսությունը․
4) Բնակավայրի անվանում (Settlement_Name)- ցույց է տալիս այն բնակավայրի ներկայիս անվանումը, որտեղ գտնվում է տվյալ անասնապահական տնտեսությունը․
5) Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) - ցույց է տալիս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի (ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշում և 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման N 1 հավելված) շրջանակում ձեռքբերված ՄԵԿ-ի փաստացի գլխաքանակը․
6) Ցեղ (Breed) - ներկայացվում է ձեռքբերված կենդանիների ցեղը․
7) Շուկա (Market)- ներկայացվում է կենդանու ձեռքբերման վայրի մասին տեղեկատվություն՝ 1. Տեղական 2. Ներկրված․
8) Տարի (Year) - ներկայացվում է կենդանու ձեռքբերման տարեթիվը (տարին, ամսաթիվ)․
9) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ներկայացվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ (End_date) - ցույց է տալիս տվյալների բազայում մուտքագրված տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը։
Աղյուսակ 1․3․ Մանր եղջերավոր կենդանիներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում(Field Name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Marz_Name) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (50) |
|
Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) |
Integer (10) |
|
Ցեղ (Breed) |
VarChar (50) |
|
Շուկա (Market) |
VarChar (20) |
|
Տարի (Year) |
Date (10) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date (10) |
|
Վերջին ամսաթիվ (End_date) |
Date (10) |
67․4․ Սպանդանոց - առանձին շինություն կամ շինությունների համալիր կամ շարժական կամ մոդուլային կամ մսի կամ սառցային կոմբինատ կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպություն, որը հագեցած է կենդանիների սպանդի և կենդանիների սպանդից գոյացած արտադրանքի առաջնային վերամշակման սարքավորումներով և անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ պայմաններով և համապատասխանում է անասնաբուժասանիտարական պահանջներին։ Այս տարածական շերտը ներկայացվում է կետային կամ պոլիգոնային երկրաչափությամբ՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղյուսակ 1.4)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)․
2) Մարզի անվանում (Marz_Name) - ցույց է տալիս մարզին տրված աշխարհագրական անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․
3) Համայնքի անվանում (Community_Name)- նշվում է համայնքի անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․
4) Բնակավայրի անվանում (Settlement_Name)- ցույց է տալիս բնակավայրի ներկայիս անվանումը․
5) Կազմակերպություն (Company) – նշվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը․
6) Գործունեության տեսակ (activity_type)- ցույց է տալիս սպանդանոցի գործունեության ձևը՝ ծառայություն մատուցող, ներտնտեսային (միայն սեփական տնտեսության կենդանիների համար) և ծառայություն մատուցող ու ներտնտեսային․
7) Սպանդանոցի տեսակ (slaughterhouse_type)- ներկայացվում է կենդանիների սպանդի համար նախատեսված շինության վերաբերյալ տեղեկատվություն՝ 1․ Ստացիոնար 2․ Շարժական 3․ Սպանդանոցային կետ․
8) Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) – ներկայացվում է սպանդի ենթարկված կենդանիների փաստացի գլխաքանակը․
9) Կենդանու տեսակ (animal_type)- ցույց է տալիս, թե սպանդանոցը ինչ տեսակի կենդանու մորթ է իրականացնում (օրինակ՝ թռչուն, խոզ, խոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ) և այլն)․
10) Կարգավիճակ (status)- ներկայացվում է սպանդանոցի գործունեության տեսակը՝ ըստ տարվա ընթացքում կազմակերպած առավելագույն մորթի քանակի՝ 1․ Ակտիվ 2․ Միջին 3․ Պասիվ․
11) Սկզբի ամսաթիվ (Start_Date) – ներկայացվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
12) Վերջին ամսաթիվ (End_date) - ցույց է տալիս տվյալների բազայում մուտքագրված տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը։
Աղյուսակ 1․4․ Սպանդանոց շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում(Field Name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Marz_Name) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (50) |
|
Կազմակերպություն (Company) |
VarChar (30) |
|
Գործունեության տեսակ (activity_type ) |
VarChar (30) |
|
Սպանդանոցի տեսակ (slaughterhouse_type) |
VarChar (20) |
|
Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) |
Integer (10) |
|
Կենդանու տեսակ (animal_type) |
VarChar (50) |
|
Կարգավիճակ (status) |
VarChar (10) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date (10) |
|
Վերջին ամսաթիվ (End_date) |
Date (10) |
»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
11.02.2026 27.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Կադաստր
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 230
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: