«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ժորա Հայրապետյան 19.02.2026 12:11:27 | Հարգելի նախարարություն Ձեր կողմից մշակված ծրագրերում և որոշումներում բոլոր 18 -63 տարեկան անձանց ովքեր չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն դիտարկում եք աշխատունակ սակայն կան դեպքեր երբ քաղաքացին չի հանդիասնում հաշմանդամ սակայն դատարանի դատական ակտով գտնվում է այլ անձի խնամքի և նշված անձին պարտադրում եք, որ գա տարածքային ՄՍԾ ու հաշվառվի որպես աշխատանք փնտրող: Խնդրում եմ հայտնեք եթե անձը դատական ակտով գտնվում է այլ անձի խնամքի տրամաբանական է այդ անձին դիտարկել որպես աշխատունակ: |
«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման» ծրագրում կարող են ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ այն անձինք, որոնք Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աջակցությամբ ընդգրկված չեն զբաղվածության պետական այլ ծրագրերում։
|