ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարինե Քոչոյան 11.02.2026 23:55:01 | Այս նախաձեռնությունն ունի մի շարք առավելություններ՝վարչարարության թեթևացում,նոր հրատարակիչների ներգրավում,,ընթերցանության խթանում։Բայց առկա են նաև ռիսկեր։Առանց նախարարության երաշխավորության մանկական գրքերը կարող են պարունակել ոչ ճիշտ տեղեկություններ,լեզվական անճշտություններ կամ տարիքին ոչ համապատասխան բովանդակություն,որն էլ կարող է բերել հանրային անվստահության։ Առաջարկում եմ․
|
Չի ընդունվել: «Հանրակրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) սահմանած կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված դասագրքեր և ձեռնարկներ` ուսումնական հաստատության ընտրությամբ: Այսպիսով, ուսումնական հաստատություններում չեն կարող գործածվել լիազոր մարմնի կողմից չերաշխավորված գրականություն, իսկ Նախագծով առաջարկվող կարգավորումները վերաբերում են բացառապես ԱԱՀ-ի հաշվարկման կարգին: |
|||
| 2 | Կարինե Քոչոյան 12.02.2026 00:02:32 | Սամանել նվազագույն չափանիշներ բովանդակային առումով։ |
Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշմամբ սահմանված են նաև խնդրո առարկա գրականության օտարումը ԱԱՀ-ից ազատելու համար կիրառվող չափանիշները: Եթե խոսքը վերաբերում է ուսումնական հաստատություններում վերջիններիս գործածությունը թույլատրելու նպատակով սահմանվող բովանդակային չափանիշներին, ապա հայտնում ենք, որ դրանք սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: |