Լրամշակման փուլում է
ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ, ՆՎԵՐ ԳԱԳԻԿԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
19 - Դեմ
ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ, ՆՎԵՐ ԳԱԳԻԿԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ`
1) Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին (ծնված՝ 1995 թվականի ապրիլի 8-ին, բնակության վայրը՝ ք. Երևան, Ե. Քոչարի փող., շենք 27, բն. 14, Կենտրոնի ԶԿ, նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն),
2) Նվեր Գագիկի Ծառուկյանին (ծնված՝ 2000 թվականի մարտի 20-ին, հասցեն՝ Կոտայքի մարզ, գ. Առինջ, Բաղրամյան փող., տուն 8, Կոտայքի ԶԿ, բազկամարտի 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր),
3) Դավիթ Վարդանի Մադոյանին (ծնված՝ 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Վ. Համբարձումյան փող., տ. 8, Արմավիրի ԶԿ, բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն)։
-
Քննարկվել է
18.06.2018 - 09.07.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 10008
Տպել