Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Լուսինե Աղումյան 16.02.2026 20:58:05

Առաջարկում եմ վերանայել նաև հայտերի առաջնահերթության սկզբունքը տեխնիկական ձևակերպումների մասով։ Հաճախ դիմորդները սխալմամբ լրացնում են առաջնահերթությունները, ինչը հանգեցնում է անցողիկ բարձր միավորներով դուրս մնալուն։ Առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ, որը թույլ կտա դիմորդին հայտերի ընդունման վերջնաժամկետից առնվազն 24-48 ժամ առաջ ստանալ ավտոմատացված ծանուցում՝ իր լրացրած հայտի վերջնական հաստատման վերաբերյալ, ինչը կնվազեցնի տեխնիկական սխալների հավանականությունը։ Այսինքը՝ նախագծով նախատեսված տեխնիկական բնույթի փոփոխությունների շրջանակում առաջարկում եմ ներդնել երկաստիճան վերահաստատման մեխանիզմ։

Ընդունվել է ի գիտություն: Գործող կարգում ամրագրված է պայման, որ հայտերը փոփոխման ենթակա են մինչև վերջնաժամկետի լրանալու պահը, միաժամանակ, dimord.am կայքն ունի գործիքակազմ, որով դիմորդը իրազեկվում է հայտի ընդունման վերաբերյալ (այդ թվում՝ կատարված փոփոխությունների վերաբերյալ):

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: