Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Amalia Voskanyan 22.06.2018 21:28:27 Այլընտրանքային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա ունի խնամքի կազմակերպման հատուկ պահանջներ: Ընտրված խնամքի տարբերակը պետք է համապատասխանեցվի երեխայի անհատական կարիքներին, իսկ բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն առանձին դեպքերի վրա, հատկապես երեխայի անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու մտադրությամբ: Մոտեցումները պետք է հիմնվեն երեխայի շահերի և իրավունքների վրա և լինեն երեխայակենտրոն, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորումը խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց շահերից է բխում: Սահմանափակումը կարելի է հանել, բայց այլ հիմնավորմամբ և մոտեցմամբ: Յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի տեսակը և միջոցը պետք է լինի անհատապես որոշված և համապատասխանի տվյալ երեխայի կարիքներին: Պետք է հաշվի առնել արդյո՞ք ավելի բարձր տարիքի անձը կգտնվի բավականաչափ ակտիվ և կկարողանա երեխայի երկարատև խնամք և դաստիրաություն ապահովել, հատկապես այն դեպքում, երբ երեխան հաշմանդամություն ունի կամ հատուկ խնամքի կարիք ունի: Չի ընդունվում: «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ներառված են դրույթներ ՀՀ մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից խնամատարություն իրականացնելու մասին դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ խնամատարության համար դիմած որակավորված անձի տվյալների համադրում: Համադրումն իրականացվում է՝ հաշվի առնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սեռը, տարիքը, առողջական վիճակը, էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները, երեխաների (առկայության դեպքում՝ նաև նրանց ընտանիքների) համակողմանիորեն գնահատված սոցիալական կարիքը, խնամատարության նախընտրելի տեսակը (խնամատար ընտանիքի այն տեսակը, որոնցում անհրաժեշտ է կազմակերպել երեխայի խնամքը և դաստիարակությունը) և ժամկետը, ինչպես նաև լիազորած պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված մեթոդական ուղեցույցով սահմանված այլ չափորոշիչներ: