Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, «ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.      Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առկա վիճակը

Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի համակարգված զարգացումը հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն՝ միտված պետության կայուն զարգացմանը և արդյունավետ կառավարմանը:

Վերջին տարիներին ոլորտում իրականացվել են մի շարք ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական բարեփոխումներ, այդ թվում՝ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ձևավորման և զարգացման ուղղությամբ, սակայն գործող իրավական կարգավորումների բազմազանությունը և դրանց միջև առկա անհամապատասխանությունները պայմանավորում են իրավական դաշտի հստակեցման և համակարգման անհրաժեշտությունը։

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների (միջոցառումների) ծրագիրը հաստատելու մասին» N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետի պահանջներից։ Նշված ռազմավարական փաստաթուղթը նախատեսում է տարածական տվյալների ոլորտի իրավական դաշտի կատարելագործում, գործող կարգավորումների համապատասխանեցում և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորում՝ ապահովելով պետական քաղաքականության նպատակների արդյունավետ իրականացումը։

Արդյունքում նախագծերի ընդունումն ուղղված է ոլորտում առկա խնդիրների համակարգված լուծմանը, իրավական կարգավորումների հստակեցմանը և տարածական տվյալների ոլորտի շարունակական ու կայուն զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ամրապնդմանը։

2.      Կարգավորման առարկան և բնույթը.

Սույն նախագծերի կարգավորման առարկան տարածական տվյալների ոլորտում գործող իրավական ակտերի միջև փոխհամապատասխանության ապահովումն է։ Նախագծերն ուղղված է «Տարածական տվյալների մասին» օրենքի դրույթների և դրա կիրարկումն ապահովող իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագրի միջև առկա անհամապատասխանությունների վերացմանը, ինչպես նաև իրավական դաշտի հստակեցմանն ու համակարգմանը։

Նախագծերը կրում են համակարգող, հստակեցնող և կարգավորող բնույթ՝ սահմանելով Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) վարման, օգտագործման և կառավարման հետ կապված հիմնական մոտեցումները։ Միաժամանակ հստակեցվում են ոլորտային լիազոր մարմինների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները, թեմատիկ տարածական տվյալների ստեղծման քայլերի հաջորդականությունը, հիմնական հասկացությունները, ինչպես նաև ոլորտում կիրառվող ընթացակարգերը, ինչը նպաստում է իրավական կարգավորումների միասնական և հետևողական կիրառմանը։

Արդյունքում նախագծերը նպատակ ունեն ապահովելու տարածական տվյալների ոլորտում իրավական միջավայրի կայունությունը և համակարգվածությունը՝ հիմք ստեղծելով ոլորտի արդյունավետ կառավարման և իրավական կարգավորումների շարունակական զարգացման համար։

3.      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտերի ընդունման արդյունքում կիրականացվի գործող օրենսդրության դրույթների համապարփակ համակցում, ինչը կնպաստի իրավական համակարգի կայունության ամրապնդմանը։ Կհստակեցվեն ոլորտի կառավարման մեխանիզմները, լիազոր ու ոլորտային մարմինների իրավասությունների շրջանակը, որոնք կնպաստեն պետական կառավարման առավել արդյունավետ, համակարգված աշխատանքների իրականացմանը և որոշումների կայացմանը։

4.      Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

5.      Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

6.     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների (միջոցառումների) ծրագիրը հաստատելու մասին» N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի
14-րդ կետի՝ «Ազգային
տարածական տվյալների ենթակառուցվածքի և տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նոր իրավական փաստաթղթերի նախագծերի մշակում և հաստատում։ Տարածական տվյալների մասին օրենքում փոփոխությունների իրականացում» միջպահանջներից։ Տարածական տվյալների մասին օրենքում փոփոխությունների իրականացում» միջոցառման կատարման պահանջներից։

  • Տևողություն

    02.02.2026 20.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 87

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: