Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հարկային ծառայողների կողմից հարկ վճարողների համար մատուցվում են միջնորդավորված հաշվապահական ծառայություններ, ինչն իր հերթին հանգեցնում է հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում հարկեր վճարելու պարտականությունից խուսափելուն:
Նշվածի վերաբերյալ բազմիցս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ կողմից հարկային մարմին են ներկայացվում բողոքներ՝ հարկային ծառայողների նշված վարքագիծը բացառելու ուղղությամբ:
Հարկային մարմինը նպատակ ունենալով իր ամենօրյա աշխատանքի արդյունքում նշված գործելաոճը հասցնել նվազագույնի և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշումը, որի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 3 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվել է մշակել իրավական ակտի նախագիծ՝ հարկային ծառայողների համար նախատեսելով պատասխանատվություն միջնորդավորված հաշվապահական ծառայություններ առաջարկելու և/կամ մատուցելու համար՝ ուստի նշված իրավակարգավորումները, որպես հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակում, հարկային մարմնի կողմից սահմանվել/լրացվել են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում: