Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023թ հուլիսի 6-ի թիվ 1125-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում):

Որոշման համաձայն՝ Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։ Ծրագրով օժանդակության տրամադրումն սկսել է 2024 թվականից և օժանդակությունները տրամադրվել են առավելապես պարտատոմսերի թողարկման համար։ Ըստ այդմ, Ծրագրի ընդհանուր շահառուների թիվը 2025թ վերջի դրությամբ 7-ն է, որից 2-ը օժանդակություն են ստացել 2024, 5-ը՝ 2025 թվականին։ Տրված օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 305 մլն դրամ, իսկ 7 շահառուների կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը՝ 18.5 մլրդ դրամ։

Դիտարկելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացումը 2022-2025թթ համար, արձանագրվող պատկերը հետևյալն է ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը 2022թ փաստացի 413.9 մլրդ դրամից 2025թ նոյեմբերին հասել է 642.1 մլրդ դրամի, ինչը կազմում է շուրջ 55% աճ։  Միևնույն ժամանակ, 2022–2025թթ ընթացքում արձանագրվել է կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալի 18% աճ և գործարքների քանակի 176% աճ։

Վերոնշյալը վկայում է շուկայի ակտիվացման և ներդրողների/թողարկողների աճող հետաքրքրության մասին, ինչն անմիջականորեն համահունչ է Ծրագրի նպատակներին և պայմանավորված է այդ թվում նաև Ծրագրի գործարկմամբ ստեղծված խթանիչ ազդեցությամբ։

Մասնավորապես՝ 2023 թվականից սկսած Ծրագիրը շուկայում ապահովել է «առաջին ազդակ»՝

  • նվազեցնելով թողարկման հետ կապված ֆինանսական և կազմակերպչական խոչընդոտները,
  • բարձրացնելով կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ իրազեկվածությունը տնտեսության իրական հատվածում,
  • խթանելով առաջին թողարկումների իրականացումը և դրանով ձևավորելով վստահություն թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների շրջանում։

Այս առումով հարկ է ընդգծել, որ թեպետ Ծրագրից օգտվել են 7 ընկերություններ, այնուամենայնիվ ծրագրի իրական ազդեցությունն ավելի լայն է, քանի որ այն նպաստել է կապիտալի շուկայի գործիքների ճանաչելիության և կիրառման աճին տնտեսության իրական հատվածում՝ ստեղծելով «հետևողական» ազդեցություն նաև Ծրագրի շահառուներից դուրս։ Օրինակ, նույն ընկերությունների կողմից նաև արտարժույթով թողարկումները կամ շահառու ընկերություններին փոխկապակցված ընկերությունների թողարկումները, որոնք դուրս են Ծրագրի շրջանակից։ Բացի այդ, իրազեկվածության բարձրացման և շուկայական ճանաչելիության արդյունքում պարտատոմսերի գործիքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է նաև բացառությունների մեջ գտնվող ոլորտների ընկերությունների մոտ։ Այս ամենը ցույց է տալիս Ծրագրի շուկա-ձևավորող ազդեցությունը։

Բացի այդ, ծրագրի արդյունքում կապիտալի շուկա առաջին անգամ դուրս են եկել նաև առողջապահության և ՏՏ ոլորտի կազմակերպություններ, ինչը կարևոր ցուցիչ է, որ գործիքն սկսել է ընկալվել որպես գործնական ֆինանսավորման տարբերակ ոչ միայն ավանդական ոլորտներում, այլ նաև աճի մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում։

Ծրագրով օժանանդակություն ստանալու վերջնաժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի մարտի 1-ը։ Սույն նախագծով առաջարկվում է ևս վեց ամսով երկարաձգել Ծրագրով օժանդակություն ստանալու հնարավորությունը, հաշվի առնելով, որ՝

·      Թողարկման ցիկլը երկար է (նախապատրաստում, խորհրդատուների ներգրավում, ֆինանսական հաշվետվությունների փակման/աուդիտի փուլ, փաստաթղթավորում, ազդագրի գրանցում և այլն) և մի շարք ընկերություններ փաստացի սկսել են գործընթացը, բայց չեն հասցնում ավարտել գործող ժամկետներում։

·      2024–2025թթ փաստացի արդյունքները ցույց են տալիս պահանջարկի աճ և դրական դինամիկա (դրամային թողարկումների ծավալի էական աճ, շահառուների ավելացում), ուստի ժամկետի երկարաձգումը թույլ կտա չընդհատել ձևավորվող թափը։

·      Շուկայում առկա ընդհանուր աճի ֆոնին ծրագրի շարունակականությունը կարևոր է՝ դրամային թողարկումները դարձնելու կայուն ֆինանսավորման գործիք։

 

2.       Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել Ծրագրով օժանդակություն ստանալու համար դիմելու վերջնաժամկետը։

 

3.       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

4.       Ակնկալվող արդյունքը                                                                                           

Ծրագրի երկարացման արդյունքում ակնկալվում է, որ պարտատոմսերի շուկայում կմեծանա ոչ ֆինանսական հատվածի ընկերությունների ներկայացվածությունը և ընկերությունները երկարաժամկետում հնարավորություն կստանան դիվերսիֆիկացնելու իրենց ֆինանսավորման աղբյուրները, ինչը թույլ կտա հաղթահարել ունեցած գրավի իրացվելի արժեքով պայմանավորված վարկավորման սահմանափակումները՝ բիզնեսի հետագա զարգացման ֆինանսավորումը դնելով նոր և առավել հրապարակային և թափանցիկ հիմքերի վրա։ Մյուս կողմից նոր կորպորատիվ արժեթղթերի շրջանառությունը կնպաստի ներդրողների, այդ թվում և ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվացմանը, ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև թողարկումներն ուղեկցող ոլորտների և ծառայությունների ակտիվացմանը։

Մասնավորապես ակնկալվում է, որ Ծրագրի երկարացման արդյունքում 10-15 ընկերություններ կիրականացնեն 20-30 միլիարդ դրամից ավելի ծավալի պարտատոմսերի թողարկումներ։

 

5       Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ 6 ամսով կերկարաձգվի պետական օժանդակության համար դիմելու վերջնաժամկետը։ Կանխատեսվում է, որ այդ ընթացքում 10-15 ընկերություններ պարտատոմսի թողարկման համար կստանան պետական աջակցություն։ Արդյունքում կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ 2026 թվականի համար՝ 240 մլն դրամի, 2027 թվականի համար՝ 390 մլն դրամի, 2028 թվականի համար՝ 380 մլն դրամի և 2029 թվականի համար 500 մլն դրամի չափով։

 

6       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Տևողություն

    22.01.2026 06.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Սփյուռք

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 144

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: