ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 787-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 787-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 26-րդ կետի 10-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 787-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Հրամանի վերնագրում, 1-ին կետում և Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի վերնագրում «պետական կառավարչական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով։
2) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 26-րդ կետի 10-րդ ենթակետով`»։
3) Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի), ենթակա պետական մարմինների և մարզպետների աշխատակազմերի (այսուհետ՝ պետական մարմին), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի (այսուհետ՝ լրիվ մաշված գույք) դուրսգրման կարգը:»։
4) Հավելվածի 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ և 17-րդ կետերում «հիմնարկ» բառը փոխարինել «պետական մարմին» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով։
5) Հավելվածի 2-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և հիմնադրամների» բառերով։
6) Հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր՝ 5․1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«5.1 Մաշվածության (ամորտիզացիայի) ժամկետը լրացած գույքը, որը չի շահագործվում պետական մարմնի կամ կազմակերպության կողմից և սույն կարգի իմաստով համարվում է լրիվ մաշված՝ ենթակա է լուծարման կամ դուրսգրման շահագործումից հանվելուց հետո առնվազն երկու տարվա ընթացքում։»։
7) Հավելվածի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ պետական գույքի կառավարման կոմիտե)» բառերով, իսկ 16-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով։
8) Հավելվածի 13-րդ կետում «ամորտիզացիայի» բառը փոխարինել «մաշվածության (ամորտիզացիայի)» բառերով։
9) Հավելվածի 15-րդ կետից հետո լրացնել նոր՝ 15․1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«15.1 Դուրս գրված լրիվ մաշված գույքը, ինչպես նաև լուծարված գույքի ոչ պիտանի դետալները և նյութերը ենթակա են տեղափոխման աղբավայր։»։
10) Հավելվածի 16-րդ կետում «նյութերի դետալների և մասերի աճուրդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «նյութերի դետալների և մասերի էլեկտրոնային աճուրդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հովհաննիսյան
-
Տևողություն
22.01.2026 13.02.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 93
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: