ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹԻՎ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը՝
Հրամայում եմ՝
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ա. Սարգսյան
« » _______ 2026 թ.
ք․ Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարի
«__» _________ 2026թ. N___-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ) ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու կարգը:
2․ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուները պարտադիր անցնում են բարեվարքության ուսումնասիրություն։
3․ Թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է Հանձնաժողովը, որը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը տրամադրում է բարեվարքության հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։
4. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում ստացված միջնորդությամբ (կամ դիմումով) ներկայացվող փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև թեկնածուի կողմից լրացված և յուրաքանչյուր էջում ստորագրված բարեվարքության հարցաթերթիկը, որի ձևանմուշը հաստատված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 19–ի N 04–Ն որոշմամբ:
5. ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից հարցաթերթիկը ստանալու հաջորդ աշխատանքային օրն այն ուղարկվում է Հանձնաժողով` համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:
6. ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն բարեվարքության հարցաթերթիկը ներկայացնելուն զուգահեռ հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը «Excel» ձևաչափով թեկնածուի կողմից իր էլեկտրոնային փոստի հասցեից ուղարկվում է Հանձնաժողովի իրավասու ստորաբաժանման պաշտոնական էլեկտրոնային փոստի integrity@cpcarmenia.am հասցեին՝ անձին նույնականացնելու անհրաժեշտությունից ելնելով:
-
Տևողություն
22.01.2026 06.02.2026 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 58
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: