ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջները: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ բյուջեի մնացորդների մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից տրված տեղեկանքը։
Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների,
1. վարչական բյուջեի եկամուտները կազմում է՝ 3,445,464.300 /երեք միլիարդ չորս հարյուր քառասունհինգ միլիոն չոր հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, որից՝
սեփական եկամուտներ 992,686.500 /ինը հարյուր իննսուներկու միլիոն վեց հարյուր ոթսունվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ։
2. վարչական բյուջեի ծախսերը կազմում է՝ 3,450,459,600 /երեք միլիարդ չորս հարյուրհիսուն միլիոն չորս հարյուր հիսունինն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ։
3. վարչական բյուջեի դիֆիցիտը (պակասուրդը) կազմել է՝ 4,995,300 /չորս միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա չֆինանսավորված պարտավորությունների գումարն է և պետք է ֆինանսավորվի 2026 թվականի հունվարի 1-ի վարչական բյուջեի 709,306,300 /յոթ հարյուր ինը միլիոն երեք հարյուր վեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ մնացորդից։
4. Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կազմում է 1,329,869,000 /մեկ միլիարդ երեք հարյուր քսանինը միլիոն ութ հարյուր վաթսունինը հազար / ՀՀ դրամ, որից՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը՝ 1,030,000,000 /մեկ միլիարդ երեսուն միլիոն/ ՀՀ դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը՝ 299,869,000 /երկու հարյուր իննսունինը միլիոն ութ հարյուր վաթսունինը հազար/ ՀՀ դրամ։
5․ Ֆոնդային բյուջեի ծախսերը կազմում է 2,034,180,000 /երկու միլիարդ երեսունչորս միլիոն մեկ հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ։
6․ ֆոնդային բյուջեի դիֆիցիտը (պակասուրդը) կազմում է՝ 704․311,00 /յոթ հարյուր չորս միլիոն երեք հարյուր տասնմեկ հազար/ ՀՀ դրամ, որը վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մանացորդից ֆոնդային բյուջե ուղղվող գումարն է, որը ուղղվելու է ֆոնդային բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։
7. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը սահմանել 1,033,600,000 /մեկ միլիարդ երեսուներեք միլիոն վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը՝ 1,030,000,000 /մեկ միլիարդ երեսուն միլիոն/ ՀՀ դրամ։
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտների ընդհանուր գումարը կազմում է 3,445,464.300 ՀՀ դրամ, որից՝
1) Հարկեր և տուրքեր
Հարկային եկամուտները և տուրքերը 2026 թվականի համար կազմում է 713,187․900 ՀՀ դրամ, որից՝
ա. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հաշվարկված հողի հարկի գծով կազմում է 13,680.100 ՀՀ դրամ:
բ. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հաշվարկված շենքերի և շինությունների գույքահարկի գծով մուտքերը կազմում է 6,373.000 ՀՀ դրամ:
գ. 2026 թվականի համար համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկի գծով մուտքերը կազմում է 210,273.400 ՀՀ դրամ:
դ. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով նախատեսվել է 450,017,100 ՀՀ դրամ:
ե. Տեղական տուրքերի գծով նախատեսվել են 15,844,300 ՀՀ դրամ:
զ. Պետական տուրքերի գծով նախատեսվել է 17,000.000 ՀՀ դրամ, որից նոտարական ծառայության գծով 11,000.000 ՀՀ դրամ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գծով 6,000.000 ՀՀ դրամ:
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիաներ տրամադրելու սկզբունքով Գավառ համայնքին 2025 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարը կազմել է՝ 2,438,518.500 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացման /սուբվենցիաներ ՝ազգային նվագարանների գծով/ գումարը կազմում է 9,804.900 ՀՀ դրամ:
3) Այլ եկամուտները 2026 թվականի բյուջեով նախատեսվել է 283,953,000 ՀՀ դրամ՝ այդ թվում.
ա. Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝ 31,874,700 ՀՀ դրամ:
բ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝ 5,594,200 ՀՀ դրամ:
գ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ՝ 3,026,700 ՀՀ դրամ:
դ. Այլ գույքի վարձակալությունից մուտքեր՝ 13,385,000 ՀՀ դրամ:
ե. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները կազմում է 4,454.400 ՀՀ դրամ:
զ. Տեղական վճարների գծով ցուցանիշները ծրագրվել է հիմք ունենալով ավագանու կողմից սահմանված Գավառ համայնքում տեղական վճարների դրույքաչափերը: Տեղական վճարները նախատեսվել է 212,418,000 ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքները ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ 400,000 ՀՀ դրամ, համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ 3,000.000 ՀՀ դրամ, համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար՝ 74,675,000 ՀՀ դրամ, Ջրմուղ-կոյուղու համար ( այն բնակավայրերում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում)՝ 3,640,000 ՀՀ դրամ /Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն/, համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 69,680.000 ՀՀ դրամ, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ 61,023,000 ՀՀ դրամ,
է․ Ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 8,000.000 ՀՀ դրամ:
ը. Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ՝ 200,000 ՀՀ դրամ:
թ. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ է նախատեսվում 5,000.000 ՀՀ դրամ:
2․ Բյուջեի ծախսերի պլանավորում
Վարչական բյուջեի ծախսերը կազմել է՝ 3,450,459,600 ՀՀ դրամ,
1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 597,461,4 ՀՀ դրամ, որից՝
ա/ ըամայնքապետարանի աշխատակազմի պահպանում 748,739,400 ՀՀ դրամ
բ/ ընդհանուր բնույթի այլ ծառայություններ՝ 8,022,000 ՀՀ դրամ
գ/ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 110,700,000 ՀՀ դրամ
2. Պաշտպանություն՝ 2,500,000 ՀՀ դրամ
3. Գյուղատնտեսություն՝ 2,000,000 ՀՀ դրամ
4. Ոռոգում՝ 3,000,000 ՀՀ դրամ
5. Ճանապարհային տրանսպորտ՝ 116,056,100 ՀՀ դրամ
6. Աղբահանություն՝ 329,120,000 ՀՀ դրամ
7. Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար՝ 10,300,000 ՀՀ դրամ
8. Շրջակա միջավայրի պաշտպանություն այլ դասերին չպատկանող՝ 18,000,000 ՀՀ դրամ
9. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն՝ 94,200,000 ՀՀ դրամ
10. Հանգիստ մշակույթ և կրոն՝ 167,741,100 ՀՀ դրամ
11. Կրթություն՝ 1,064,481,000 ՀՀ դրամ
12. Սոցիալական պաշտպանություն՝ 12,000,000 ՀՀ դրամ
13. Պահուստային ֆոնդ՝ 1,033,600,000 ՀՀ դրամ
Ֆոնդային բյուջեի ծախսերը կազմել է՝ 2,034,180,000 ՀՀ դրամ,
1․ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 282,100,000 ՀՀ դրամ, որից՝
ա/ համայնքապետարանի աշխատակազմի պահպանում 142,100,000 ՀՀ դրամ
բ/ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 140,000,000 ՀՀ դրամ
2․Գյուղատնտեսություն՝ 11,000,000 ՀՀ դրամ
3․ Ոռոգում՝ 15,000,000 ՀՀ դրամ
4․ Ճանապարհային տրանսպորտ՝ 822,000,000 ՀՀ դրամ
5․ Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն՝ 313,000,000 ՀՀ դրամ,որից՝
ա/ բնակարանային շինարարություն՝ 10,000,000 ՀՀ դրամ
բ/ ջրամատակարարում՝ 193,000,000 ՀՀ դրամ
գ/ փողոցների լուսավորություն՝ 110,000,000 ՀՀ դրամ
6․ Հանգիստ մշակույթ և կրոն՝ 287,440,000 ՀՀ դրամ, որից՝
ա/ Գրադարաններ՝ 1,005,000
բ/ Մշակույթի տներ՝ 34,000,000 ՀՀ դրամ
գ/ Հուշարձանների և մշակույթային արժեքների վերականգնում և պահպանում՝ 22,000,000 ՀՀ դրամ
գ/ Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)՝ 230,435,000 ՀՀ դրամ
9․ Կրթություն՝ 303,640,000 ՀՀ դրամ, որից՝
ա/ նախադպրոցական կրթություն՝ 273,500,000 ՀՀ դրամ
բ/ արտադպրոցական դաստիրակություն՝ 30,140,000 ՀՀ դրամ
-
Տևողություն
15.01.2026 01.02.2026 -
Տեսակ
Ֆինանսական արձանագրություն
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Գերատեսչություն
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 306
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: