«ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է կապիտալ ծախսերի բյուջետավորման գործընթացի կանոնակարգման պահանջներից: Սույն կարգի առկայությունը թույլ կտա հայտատու մարմիններին ավելի հիմնավորված և համակարգված պլանավորել կապիտալ ծախսերը և բյուջետային գործընթացի մասին ժամանակացույցով հաստատված ժամկետում տրամադրել լիարժեք և հիմնավորված բյուջետային հայտեր:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայում ՀՀ կառավարության 2023թ. N 175-Ն որոշմամբ կարգավորված է հանրային ներդրումների կառավարման գործընթացը: Սակայն բաց է մնում այն կապիտալ ծախսերի պլանավորման գործընթացը, որոնք նշյալ որոշման կարգավորման դաշտում չեն: Սույն կարգը հնարավորություն է տալիս լրացնել այդ բացը և կանոնակարգել նաև հանրային ներդրումային ծրագրեր չհամարվող կապիտալ ծախսերը:
3.Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվոում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հանրային ներդրումային ծրագիր չհանդիսացող կապիտալ ծախսերի ամենամյա բյուջետային հայտում ներառելու կարգը: Համաձայն Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջներ և դրանց իրականացման կարգը: Կարգի ընդունմամբ և հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության 2023թ. N 175-Ն որոշմամբ կամբողջացվի կապիտալ ծախսերի պլանավորման և մշակման գործընթացի իրավական հիմքը՝ բարձրացնելով ՀՀ-ում կապիտալ ծախսերի կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես, առաջարկվող կարգով սահմանվել են կապիտալ ծախսերի այն տեսակները, որոնց վրա չի տարածվելու հանրային ներդրումային ծրագրերի կարգավորման գործընթացը՝
1) վարչական բնույթի կապիտալ ծախսերը.
2) օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում նախատեսվող կապիտալ ծախսերը.
3) պարբերական բնույթ ունեցող ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինմանն ուղղված ծախսերը.
4) հրատապ կապիտալ ծախսերը
5) բացառիկ դեպքերում ՀՀ վարչապետի համաձայնությամբ՝ ՀՀ կառավարության ծրագրից և ռազմավարական նպատակներից ուղղակիորեն բխող ծրագրերը
6) մինչև մեկ միլիարդ ՀՀ դրամի չափով այն կապիտալ ծախսերը, որոնք վերոնշյալ տեսակներին չեն պատկանում:
Կարգով յուրաքանչյուր տեսակի համար սահմանվել են այն պահանջները, որոնք կիրառվում են միայն կապիտալի տվյալ խմբի նկատմամբ:
4.Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ Նախագծի ընդունումը կապահովի Հայաստանում պետական ներդրումների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով էական արդյունք ապահովող ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանրային ռեսուրսների արդյունավետ բաշխմանը և հանրային բարիքների ստեղծման ավելացմանը: Նախագիծը միտված է ապահովելու կապիտալ ծրագրերի պլանավորման, վերհանման և այլ փուլերը կարգավորող ընթացակարգեր:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6.Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացված նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի ՀՀ ֆինանսների նախարարության համակարգման «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի 6.4 կետից՝ ՀՀ կառավարությունը ապահովելու է գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական և օպտիմալ կառուցակարգեր:
-
Քննարկվել է
14.01.2026 - 29.01.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 577
Տպել