Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1.    Անհրաժեշտությունը

     Սույն նախագծի փոփոխության և լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով։ Նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրա համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և ընթացիկ կարիքներին։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն հավատարմագրման գործընթացն իրականացնում է համաձայն «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտների պահանջներին:

 

3.  Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսված փոփոխությունները հնարավորություն են տալիս հստակեցնել կիրառվող տերմինաբանությունը և կարգավորել այն գործնական իրավիճակները, որոնք առաջացել են վերջին տարիներին հավատարմագրման ոլորտում՝ այդ թվում միջազգային համագործակցության շրջանակներում։ Վերոգրյալի օրինակ է այն, որ Հավատարմագրման ազգային մարմնի գործառույթներում ավելացել է նաև պետական գրանցում իրականացնող իրավաբանական անձանց վկայագրման գործառույթը։

Նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները կնպաստեն ՀՀ հավատարմագրման համակարգի միջազգային ճանաչելիությանը և համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման մարմինների հետ։

4.      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից։

5.      Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյուքում՝

ü  կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը,

ü  կներդրվեն նոր հասկացություններ և մեխանիզմներ (օրինակ՝ ճկուն հավատարմագրման ոլորտ, համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող),

ü  Կսահմանվեն հստակ ընթացակարգեր՝ բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման և նոր սխեմաների հաստատման համար։

Նախագծով նախատեսված հավատարմագրման ճկուն ոլորտի վերաբերյալ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն կներկայացվի Էկոնոմիկայի նախարարություն։ Վերոնշյալով պայմանավորված Նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել փոփոխություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի «Ստանդարտացման, համապատասխանության գնահատման, հավատարմագրման և չափումների միասնականության ապահովման ոլորտներում տեղեկատվության ներկայացնելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի օգոստոսի 25-ի 1196-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 129-Ա հրամանում։

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

    Սույն Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «11.3 Համապատասխանության գնահատման և հավատարմագրման կարողությունների զարգացում՝ թիրախ սահմանելով հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ճանաչմանն ուղղված բազմակողմ ճանաչման համաձայնագրերի կնքումը տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների հետ (EA, ILAC, IAF)» միջոցառման իրականացման հետ։

  • Տևողություն

    09.01.2026 25.01.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 336

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: