««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի
««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թ. դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածով սահմանված պահանջների կիրարկման ապահովմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են չափագիտության ոլորտում Կառավարությանը վերապահված լիազորությունները: 12-րդ հոդվածով սահմանված պահանջների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի պահանջներին: Նախագծով առաջարկվում է հաստատել ժամանակացույց, ըստ որի սահմանված կարգով կմշակվեն և Վարչապետի աշխատակազմ կներկայացվեն օրենքից բխող համապատասխան իրավական ակտերի նախագծերը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունմամբ կմշակվեն և Վարչապետի աշխատակազմ կներկայացվեն համապատասխան իրավական ակտերի նախագծերը:
6. Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել մի շարք նորմատիվ իրավական ակտեր:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից: Նախագծի մշակման աշխատանքներըն իրականացվել են ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով:
-
Տևողություն
09.01.2026 25.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 270
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: