Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Tatevik Daveyan 08.01.2026 13:42:18

Կարծիք և առաջարկություն

Ներկայացված նախագիծը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերի բաշխումը՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի կրթական ծրագրերով։ Նախագիծը կարևոր է բարձրագույն կրթության հասանելիության ապահովման և կրթական քաղաքականության նպատակային իրականացման տեսանկյունից։

Առաջարկվում է ընդունելության տեղերի բաշխման գործընթացում առավել մեծ ուշադրություն դարձնել պետության ռազմավարական կարիքներին համապատասխան մասնագիտություններին, ինչպես նաև ապահովել որոշումների թափանցիկությունն ու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները։

Ընդունվել է ի գիտություն։
Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է տեղերի բաշխման քաղաքականությունը, մասնավորապես՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները և մասնագիտությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների հայտերը, աշխատաշուկայում մասնագետների առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները։

2 Սյուզաննա Ղարագյոզյան 13.01.2026 18:48:37

Ավելացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի քանակը՝ հատկապես պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար։

նախատեսել լրացուցիչ արտոնություններ և նպաստներ սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների համար՝ բարձրագույն կրթությանը հավասար հասանելիություն ապահովելու նպատակով։

Ընդունվել է ի գիտություն։
Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է տեղերի բաշխման քաղաքականությունը, մասնավորապես՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները և մասնագիտությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների հայտերը, աշխատաշուկայում մասնագետների առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները։

Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ապա նախագիծը չի պարունակում արտոնությունների նախատեսման որևէ դրույթ։ Արտոնությունների նախատեսման հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006թ․ N1183-Ն որոշման դրույթներով։

3 Սյուզաննա Ղարագյոզյան 13.01.2026 18:48:37

Ընդլայնել պետության կողմից ֆինանսավորվող տեղերը տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական մասնագիտությունների գծով՝ երկրի տնտեսական զարգացման և մրցունակության ապահովման նպատակով։

Ընդունվել է ի գիտություն։
Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է տեղերի բաշխման քաղաքականությունը, մասնավորապես՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները և մասնագիտությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների հայտերը, աշխատաշուկայում մասնագետների առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները։

4 Սյուզաննա Ղարագյոզյան 13.01.2026 18:48:37

Նախագիծը կարևոր նշանակություն ունի բարձրագույն կրթության համակարգի զարգացման համար, սակայն նպատակահարմար է պարբերաբար վերանայել մասնագիտությունների և ֆինանսավորման բաշխումը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։

Ընդունվել է ի գիտություն։
Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է տեղերի բաշխման քաղաքականությունը, մասնավորապես՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները և մասնագիտությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների հայտերը, աշխատաշուկայում մասնագետների առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: