«Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի № 692-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ի № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
- Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետով.
- Ընթացիկ իրավիճակը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտի համար տեխնիկական անվտանգության հարաբերությունները նախկին իրավական ակտով պատշած ձևով կարգավորված չեն (հնացած են),ինչպես նաև մոտարկված չեն Եվրոպական միության 95/16 դիրեկտիվին.
- Առկա խնդիրները
«Վերելակների անվտանգության մասին» իրավական ակտով սահմանվող արդյունաբերական կամ տեխնիկական անվտանգության պահանջների բացակայությունը կամ սպասարկող անձնակազմի կողմից դրանց չտիրապետելը կարող են դիտարկվել որպես տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրներ, որոնք ժամանակին չկանխելու դեպքում կարող են վերածվել շահագործող անձնակազմի համար վտանգավոր ռիսկերի.
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է վերելակների, վերելակների անվտանգության սարքերի անվտանգության և անվտանգ շահագործման մակարդակի բարձրացմանը, կատարելագործմանը և միջազգային ու միջպետական նորմերին մոտարկմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
- Սույն իրավական ակտով կկարգավորվեն վերելակների, վերելակների անվտանգության սարքերի անվտանգության,այդ թվում՝ դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջների սահմանման իրավական հիմքերը:
«Վերելակների անվտանգության մասին» իրավական ակտի մշակման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կուտակված փորձին զուգահեռ ուսումնասիրվել են միջազգային (Եվրոպական միության՝ ԵՄ) և անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ անդամ պետությունների (Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի) կողմից կիրառվող լավագույն փորձը, «Վերելակների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող նորմատիվ իրավական ակտերը և արդիականացված ստանդարտները.
- Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատման անհրաժեշտություն չկա.
- Հաշվի առնելով, որ նախկին իրավական ակտով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները վերելակների, վերելակների անվտանգության սարքերի անվտանգության վերաբերյալ սահմանված են տեխնիկական կանոնակարգով, ուստի ներկայացված իրավական ակտում նույնպես այդ պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգի տեսքով.
- Հիմնական նպատակն է վերելակների, վերելակների անվտանգության սարքերի անվտանգության պահանջները համահունչ դարձնել առևտրի տեխնիկական խոչընդոտների (ԱՏԽ) դրույթներին, ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների արդյունքներին, այդ թվում՝ դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները ներդաշնակեցնել միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել և վերամշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգերի մշակման և ուսումնամեթոդական բաժնի կողմից:
Նախագիծը (էլեկտրոնային կրիչի վրա՝ նախագծի տեքստն, ընդունման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հիմնավորումը և տեղեկանքները) քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին (շահագրգիռ նախարարություններին):
Նախագծի տեքստի լրամշակված տարբերակը նախապատրաստվել է քննարկումների արդյունքում նրանց կողմից արված և ամփոփաթերթում ներառված բոլոր հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության
հիման վրա:
- Ակնկալվող արդյունքը
Կանոնակարգվող ոլորտի համար իրավական հիմքերի ստեղծում և միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավական ակտի սահմանում:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Քննարկվել է
01.03.2017 - 23.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 10468
Տպել