Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է և օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը և հստակեցումը:

Միաժամանակ նախատեսվում է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում խթանել ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը:

Նախագծի ընդունման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել առավել նպաս­տա­վոր պայմաններ: 

  • Քննարկվել է

    23.12.2025 - 07.01.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1833

Տպել

Առաջարկներ`

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

07.01.2026

Ներկայացնելով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ համայնքի հավաքական դիրքորոշումը առաջարկում ենք.

  1. 2026 թվականի համար ևս, ինչպես նաև օրենքի ողջ գործողության ընթացքում միգրանտ աշխատողների համար նախատեսվող աջակցությունը տրամադրել գործատուներին, ոչ թե աշխատողներին։ Միջազգային և տարածաշրջանային վերլուծությունները ցույց են տալիս, որ նորարարությունը, աշխատատեղերի ստեղծումը, միգրանտների ինտեգրումը և էկոհամակարգերի զարգացումը տեղի են ունենում ընկերությունների միջոցով, այլ ոչ թե առանձին անհատների։ Թեև անձնական հարկային արտոնությունները բարձրացնում են անհատների զուտ եկամուտը, դրանք չեն խրախուսում ընկերություններին ստեղծել, ընդլայնել կամ պահպանել տեղական գործունեություն։ Համաշխարհային տեխնոլոգիական աշխատաշուկայում, որը անցում է կատարել տաղանդակենտրոն մոդելից դեպի գործատուակենտրոն մոդել, Հայաստանի քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի ընկերությունների, աշխատատեղերի և R&D գործունեության ամրապնդումը երկրի ներսում, այլ ոչ թե շարժուն անհատական աշխատուժի սուբսիդավորումը։
  2. Հոդված 2-ից 3-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «10) նոր աշխատող` մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատելու դեպքում աշխատանքի ընդունման օրվանից չի անցել երեք տարի»։ Գործող օրենքի և առաջարկվող նախագծի կարգավորումների պարագայում աջակցությունից դուրս են մնում այն գործատուները, որոնք օրենքի իմաստով նոր աշխատող են ներգրավել 2025 թվականից առաջ, բայց չի անցել վերջիններիս աշխատելու 3 տարին։ Որպես օրինակ կան ընկերությունները որոնք նոր աշխատողներ են ներգրավել 2024 թվականին և ըստ կարգավորման չեն կարող օգտվել աջակցությունից, սակայն, ըստ էության վերջիններիս գործողությունը բխում է օրենքի հիմնավորումներից։
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող, սակայն ՀՀ ռեզիդենտ չհամարվող խոշոր ընկերությունները ևս աշխատատեղ են ապահովում բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մեծաթիվ մասնագետների համար, ինչպես նաև վճարում օրենքով նախատեսված հարկերը՝ առաջարկում ենք կատարել փոփոխություն և որպես աջակցություն ստանալու իրավասություն ունեցող սուբյեկտ դիտարկել նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ևս։
  • Անհատապես չգրանցված աշխատողների մասով ընկերությունները չեն կարողանում օգտվել աջակցությունից, քանի որ այդ աշխատողների վերաբերյալ տեղեկատությունը չի տրամարդվում հարկային մարմնի կողմից։ Այս պարագայում խնդրում ենք դիտարկել նախկինում կիրառված փորձը. մասնավորապես նախկինում ընկերությունների կողմից ԲՏԱ նախարարություն է ներկայացվել աշխատողների ցանկ յուրաքանչյուր աշխատողի համար վճարված աշխատավարձի, վճարված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությամբ, որը հիմք ընդունելով ընկերությանը հնարավորություն կտրվի օգտվել աջակցությունից։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: