ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումով, որտեղ ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանելու Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի ապահովագրական հատուցման կարգը։
Հաշվի առնելով, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում իրականացվել են ապահովագրական փաթեթի գնահատման աշխատանքներ՝ հիմնված ակտուարական մոդելի վրա, որտեղ հիմքում ընկած է եղել հիմնական ծառայությունների փաթեթում ներառված ծառայությունները, որոնք ունեն որոշակի փոխհատուցման սկզբունքներ, անհրաժեշտ է հստակեցնել դրանց պայմանները և եղանակները՝ հետագայում թե՛ ապահովագրված անձանց, թե՛ բժշկական օգնություն և սսպասարկում իրաականացնող կազմակերպությունների համար անորոշություններ չառաջացնելու նպատակով։
2․ Առաջարկվող կագավորումների բնույթը
Սույն կարգով կարգավորվում են ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի ապահովագրական հատուցման հետ կապված հարաբերությունները, որոնք պայմանավորված են փոխհատուցման սկզբունքներով, ծառայությունների դիմաց ֆինանսավորման եղանակներով, ինչպես նաև ծաախսերի հաշվարկման հիմքերով։
Ըստ այդմ կարգով սահմանվում են հիմնական հասկացությունները՝ Ապահովագրական հատուցումը որպես առողջության հանընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և բժշկական պարագաների արժեքի ամբողջությամբ կամ համավճարային հատուցում, Ապահովագրական փաթեթի համավճարի հատուցումը որպես առողջության հանընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրվածներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և բժշկական պարագաների արժեքի հատուցում, համավճարը, որպես առողջության հանընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրվածների կողմից կատարվող լրավճար՝ Հիմնադրամի կողմից սահմանած գների և նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի տարբերության կամ հաստատագրված գումարի չափով։
Ապահովագրական փաթեթի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ֆինանսավորումն իրականացնում է Հիմնադրամը՝ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություններ) հետ կնքված օֆերտայի կամ հրապարակային օֆերտայի պայմանագրերի հիման վրա։ Ֆինանսավորման գումարները նախատեսվում են Հիմնադրամի բյուջեի գործառնական ծախսերի՝ առողջության համընդհանուր ապահովագրության գծով հատուցման հետ կապված ծախսերում: Մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպություններին ֆինանսավորումն իրականացվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում կատարված ծավալների դիմաց, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման որակի ցուցանիշների գնահատման հիման վրա։ Ապահովագրության շրջանակներում մեծ տեղ է տրվում որակյալ բժշկական օգնության և սպասարկման ապահովմանը, ուստի նախատեսվում է, որ մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական հատկացումները պետք է իրականացվեն տվյալ ծառայությունները մատուցող բոլոր կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների հանրագումարի և որակի գնահատման ցուցանիշների հիման վրա հաշվարկված բոնուսային ֆինանսավորման չափով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի կիրարկումը, օրենսդրական հիմքեր ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի ապահովագրական հատուցման ապահովման համար։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի Առողջապահության նախարարություն բաժնի 1-ի կետի 1․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման իրականացման հետ, որով սահմանված է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։
Բացի այդ, նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 174-Լ որոշման Հավելված 2-ի 2․3-րդ բաժնի 3-րդ կետի՝ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի և դրա կառավարման խորհրդի ստեղծում, վերջինիս գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում, առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում միջոցառման իրականացման հետ։
-
Տևողություն
21.12.2025 05.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 77
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: