ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » « » թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում)՝
1) 1-ին կետի 6-րդ ենթակետը, 4.2-4.6-րդ, 5.2-5.5-րդ կետերը, ինչպես նաև Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետը, 4-րդ կետի 5-րդ ենթակետը, Որոշման N 2 հավելվածի N 1 ձևի 3-րդ կետը, Որոշման N 3 հավելվածի 2.4.3-րդ, 2.4.9.2-րդ կետերը, Որոշման N 6 հավելվածը (այդ թվում՝ N 1 և N 2 ձևերը) ուժը կորցրած ճանաչել.
2) 4.7-րդ կետի «ծառայություններից օգտվելու» բառերը փոխարինել «գումարները սույն որոշմամբ սահմանված կարգով օգտագործելու» բառերով.
3) N 1 հավելվածի 1-ին կետը «ընթացակարգի» բառից առաջ լրացնել «և սոցփաթեթի գումարների փոխանցման» բառերով.
4) N 1 հավելվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) առողջապահական փաթեթ` առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված սոցփաթեթի շահառուներին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով (այսուհետև՝ Օրենք) սահմանված կարգով տրամադրվող ապահովագրական փաթեթ, իսկ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում չապահովագրված և առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթ չունեցող սոցփաթեթի շահառուներին (բացառությամբ այն դեպքում, երբ սոցփաթեթի շահառուի՝ ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է ապահովագրավճարը Օրենքով սահմանված կարգով և նախատեսված վճարման ենթակա ժամանակահատվածում չվճարելու պատճառով)՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող առողջապահական ծառայությունների փաթեթ.».
5) N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ ենթակետով.
«13) փոխկապակցված անձ` ապահովագրավճար վճարող սոցփաթեթի շահառուի հետ Օրենքով սահմանված փոխկապակցված անձ։»։
6) N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի 1-ին նախադասությունը «սոցփաթեթի հաշվին» և 3-րդ նախադասությունը «բանկային հաշիվներին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի 2.1-ին ենթակետով նախատեսված դեպքում)» բառերով.
7) N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով.
«2.1) ապահովագրավճար վճարող սոցփաթեթի շահառուն իրավունք ունի սույն հավելվածի N 2 ձևով սահմանված դիմում ներկայացնելու սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում (այդ թվում՝ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված կարգով)՝ իրեն հասանելիք սոցփաթեթի գումարները սույն կետի 2.2 ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված կարգով Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին (այսուհետև՝ Ապահովագրության հիմնադրամ) փոխանցելու համար.
2.2) սույն կետի 2.1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝
ա. պատասխանատու ստորաբաժանումն իրեն ներկայացված գրավոր դիմելու ամսաթվին հաջորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում շահառուից պահանջում է սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը (բացառությամբ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դիմումը ներկայացնելու դեպքում).
բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգով պատասխանատու ստորաբաժանմանը սույն հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու պարագայում (համաձայն որի՝ շահառուն ունի մարման ենթակա պարտավորություն)՝ սույն կետի 2.1-ին ենթակետով սահմանված դիմումը մերժվում է (շահառուն կարող է պատասխանատու ստորաբաժանմանը կրկին դիմել պարտավորությունն ամբողջությամբ մարվելու հաջորդող ամսվանից՝ սույն կետի 2.1-ին ենթակետով և սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան).
գ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգով պատասխանատու ստորաբաժանմանը սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը ներկայացնելու պարագայում՝ պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի շահառուի դիմումն ընթացք է տալիս սույն ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված կարգով.
դ. սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված դեպքում պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի շահառուի սույն կետի 2.1-ին ենթակետով սահմանված դիմումն ընթացք է տալիս իրեն՝ սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված տեղեկանքը, իսկ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դիմումը ներկայացնելու դեպքում՝ տվյալ կետով սահմանված դիմումը ներկայացնելու ամսվանից սկսած։ Սույն պարբերությամբ նախատեսված դեպքում՝ պատասխանատու ստորաբաժանումը տվյալ շահառուին հասանելիք սոցփաթեթի ամսական գումարին ավելացնում է նաև շահառուի ապահովագրավճարի հաշվարկման բազայից Օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա ամսական ապահովագրավճարի չափի մնացած գումարը, և ստացված ընդհանուր գումարը (շահառուի համար վճարման ենթակա ամսական ապահովագրավճարը)՝ Օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված կարգով, փոխանցում Ապահովագրության հիմնադրամի գանձապետական հաշվին.».
8) N 1 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը «սոցփաթեթի գումարն» բառերից առաջ լրացնել «սոցփաթեթի հաշվին փոխանցված» բառերով.
9) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերությունները «սոցփաթեթի հաշվեհամարին» բառերից հետո լրացնել «կամ Ապահովագրության հիմնադրամին» բառերով.
10) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերության 1-ին նախադասությունը «6-րդ կետով սահմանված սոցփաթեթի փոխանցման մասին դիմումը» բառերից հետո լրացնել «կամ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դիմումը» բառերով, իսկ 2-րդ նախադասության մեջ «գումարի փոխանցման մասին» բառերից հետո լրացնել «սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված» բառերով, «ձևի» բառը փոխարինել «N 1 ձևի» բառերով, «գործող սոցփաթեթի հաշվեհամարը» բառերից հետո լրացնել «կամ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դիմում՝ համաձայն սույն հավելվածով սահմանված N 2 ձևի» բառերով.
11) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «գ» և «ե» պարբերությունների, ինչպես նաև սույն հավելվածի 4-րդ կետի 16-րդ ենթակետի «շահառուին» բառը փոխարինել «շահառուի սոցփաթեթի հաշվեհամարին կամ Ապահովագրության հիմնադրամին» բառերով.
12) N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-ին ենթակետով.
«11.1) սույն կետի 2.1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացրած սոցփաթեթի շահառուի՝ ապահովագրված անձի կարգավիճակն Օրենքով սահմանված կարգով դադարեցվելու կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու դեպքում՝ պատասխանատու ստորաբաժանումը դադարեցնում է Ապահովագրության հիմնադրամին փոխանցել տվյալ շահառուի սոցփաթեթի գումարները.».
13) N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «13.1-ին» և «13.2»-րդ ենթակետերով.
«13.1) սույն կետի 11.1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝ ապահովագրավճարի վճարումը Օրենքով սահմանված կարգով դադարեցնելու ամսվան հաջորդող ամսվանից սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի գումարները սույն հավելվածով սահմանված ընդհանուր կարգով շարունակվում են փոխանցվել սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշվեհամարին (բացառությամբ սույն կետի 13.2-րդ ենթակետով սահմանված դեպքում).
13.2) սույն կետի 11.1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դիմումը ներկայացրած սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի գումարների փոխանցումը շարունակելու համար պատասխանատու ստորաբաժանումը գրավոր տեղեկացնում է սոցփաթեթի շահառուին, որ շահառուն՝ մինչև հաջորդ ամսվա փոխանցումը, սույն հավելվածով սահմանված ընդհանուր կարգով իրեն ներկայացնի սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումը (գրավոր տեղեկացումը կատարվում է դիմումը և տեղեկանքը ներկայացնելու ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ)։ Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումը մինչև հաջորդ ամսվա փոխանցումը՝
ա. աշխատողի մեղքով պատասխանատու ստորաբաժանմանը չներկայացվելու պարագայում՝ պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի շահառուին հասանելիք սոցփաթեթի գումարները սույն հավելվածով սահմանված ընդհանուր կարգով սկսում է փոխանցել շահառուի սոցփաթեթի հաշվեհամարին սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումն իրեն ներկայացնելու ամսվանից սկսած.
բ. պատասխանատու ստորաբաժանման կողմից սույն ենթակետով սահմանված կարգով սոցփաթեթի շահառուին չտեղեկացնելու պարագայում՝ պատասխանատու ստորաբաժանումը սոցփաթեթի շահառուին հասանելիք չփոխանցված գումարները միանվագ փոխանցում է սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշվին՝ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումն իրեն ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը։ Սույն պարբերությամբ սահմանված դեպքում կիրառվում են սույն հավելվածի 4-րդ կետի 17-19-րդ և 24-րդ կետերի կարգավորումները.».
14) N 1 հավելվածի 4-րդ կետի 14-րդ ենթակետի «ա-է» պարբերություններում «փոխանցվում» բառը փոխարինել «հատկացվում» բառով, իսկ 14-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ «սկսած» բառից հետո լրացնել «, եթե մինչև օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մեկնելը հանդիսացել է սոցփաթեթի շահառու» բառերով,
15) N 1 հավելվածի 4-րդ կետի 17-րդ ենթակետը «բանկային հաշիվներին» բառերից հետո լրացնել «կամ Ապահովագրության հիմնադրամին» բառերով, «սույն հավելվածի» բառերից հետո՝ «4-րդ կետի 2.2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ, 11.1-ին և 13.2-րդ ենթակետերով,» բառերով, իսկ «կարգով» բառից հետո՝ «(բացառությամբ սույն կետի 17.1-ին ենթակետով նախատեսված դեպքում)» բառերով.
16) N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին ենթակետով.
«17.1) սույն կետի 2.2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված կարգով Ապահովագրության հիմնադրամին փոխանցումների դեպքում՝
ա. չմարված պարտավորությունները (բացառությամբ սույն ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված դեպքում) պատասխանատու ստորաբաժանման կողմից կարող են փոխանցվել տվյալ կազմակերպության համար տվյալ բյուջետային տարում հատկացված միջոցներից խնայողությունների հաշվին՝ մինչև սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելը.
բ. չմարված պարտավորությունները սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգով մարելու անհնարինության պարագայում՝ տվյալ չմարված պարտավորությունների համար յուրաքանչյուր սոցփաթեթի շահառու կազմակերպություն պատասխանատվություն է կրում ապահովագրավճարները չվճարելու համար Օրենքով սահմանված պատասխանատվություն կրելու ընդհանուր կարգին համապատասխան.
գ. ապահովագրավճարը Օրենքով սահմանված ժամկետից ուշացումով վճարելու կամ չվճարելու համար Օրենքով սահմանված տույժերը չեն կարող փոխանցվել սոցփաթեթի գումարներից.
դ. սոցփաթեթի շահառու կազմակերպության և շահառուի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման դատական կարգով, եթե Օրենքով այլ բան նախատեսված չէ.».
17) N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին նախադասությունը «սոցփաթեթի հաշիվ» բառերից հետո լրացնել «կամ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված կարգով դիմում է ներկայացնում իր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում» բառերով, իսկ 2-րդ նախադասության «սույն հավելվածի» բառերից հետո՝ «4-րդ կետի 13.2-րդ ենթակետով,» բառերով.
18) N 1 հավելվածի 6-րդ կետում «նախատեսված դեպքում» բառերը փոխարինել «կամ 13.2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում» բառերով, հանել «(այսուհետ` դիմում)» բառերը, իսկ «ձևի» բառից առաջ լրացնել «N 1» բառերով.
19) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «6.1-ին» կետով.
«6.1. Տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրացած աշխատողի` սոցփաթեթից օգտվելու իրավունքի ծագման ամսաթվից հետո կամ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում՝ սոցփաթեթից օգտվելու համար աշխատողը կարող է սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված սոցփաթեթի փոխանցման մասին դիմումը ներկայացնելու փոխարեն՝ լրացնել սոցփաթեթի՝ իրեն հասանելիք ամսական գումարն Ապահովագրության հիմնադրամին փոխանցելու մասին դիմում՝ համաձայն սույն հավելվածով սահմանված N 2 ձևի, և ներկայացնել աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում:».
20) N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին նախադասության «աշխատողին» բառը փոխարինել «աշխատողի սոցփաթեթի հաշվեհամարին կամ Ապահովագրության հիմնադրամին» բառերով, «6-րդ կետով սահմանված դիմումը և տեղեկանքն» բառերը փոխարինել «5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումը կամ սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դիմումն» բառերով, «8-րդ» բառից առաջ լրացնել «4-րդ կետի 2.2 ենթակետի «դ» պարբերությամբ կամ 13.2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ,» բառերով, իսկ 2-րդ նախադասության 3-րդ ենթակետի «6-րդ կետով սահմանված դիմումը և տեղեկանքը» բառերը փոխարինել «5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումը կամ սույն հավելվածի 2.1-ին կետով սահմանված դիմումը» բառերով.
21) N 1 հավելվածի 8-րդ կետում «սոցփաթեթի հաշվին» բառերից հետո լրացնել «կամ Ապահովագրության հիմնադրամին» բառերով, «10-րդ» բառից առաջ լրացնել «4-րդ կետի 13.2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ,» բառերով, իսկ «և 15-րդ» բառերը փոխարինել «, 15-րդ և 23-րդ» բառերով.
22) N 1 հավելվածի 9-րդ կետում՝
ա. 1-ին նախադասության մեջ «6-րդ կետով սահմանված դիմումն» բառերը փոխարինել «5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումն» բառերով, «օրերի ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հավելվածի 4-րդ կետի 2.1-ին ենթակետով դիմումը ներկայացվելու դեպքում՝ սոցփաթեթի առաջին գումարի փոխանցումն Ապահովագրության հիմնադրամին կատարվում է դիմումը ներկայացնելու ամսվա ապահովագրավճարը վճարելու՝ Օրենքով սահմանված ժամկետում՝ սույն հավելվածի 4-րդ կետի 2.1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված կարգով» բառերով.
բ. 2-րդ և 3-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելու դեպքում՝ սոցփաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ից 25-ը: Սույն հավելվածի 4-րդ կետի 2.1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացնելու դեպքում՝ սոցփաթեթի հերթական (ամենամսյա) փոխանցումները իրականացվում է ապահովագրավճարը Օրենքով սահմանված կարգով վճարելու ժամկետում։»։
23) N 1 հավելվածի 10-րդ կետը «գումարների մասով)» բառերից հետո լրացնել «կամ Ապահովագրության հիմնադրամին (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետի 11.1-ին ենթակետով նախատեսված դեպքում)» բառերով.
24) N 1 հավելվածի 13-րդ և 15-րդ կետերը ««ե» պարբերությամբ նախատեսված դեպքում» բառերից հետո լրացնել «կամ նույն կետի 2.1-ին ենթակետով սահմանված դիմումի հիման վրա սոցփաթեթի շահառուի ամսական գումարները պատասխանատու ստորաբաժանման կողմից Ապահովագրության հիմնադրամին փոխանցելու պարտավորության առկայության դեպքում» բառերով.
25) N 1 հավելվածի 21-րդ կետը «շահառուին» բառից հետո լրացնել «կամ Ապահովագրության հիմնադրամ» բառերով.
26) N 1 հավելվածի 27-րդ կետի «արձակելը,» բառից հետո լրացնել «ինչպես նաև սույն հավելվածի 4-րդ կետի 2.2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ կամ 35-րդ կետով սահմանված դեպքերում՝» բառերով, իսկ «նախատեսված դեպքերում)` աշխատողի» բառերից առաջ՝ «կամ 35-րդ կետով» բառերով.
27) N 1 հավելվածի 34-րդ կետի 1-ին ենթակետի «հաջորդող ամսվանից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում)» բառերով.
28) N 1 հավելվածի 36-րդ կետում 3-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետ.
«4) Օրենքով սահմանված կարգով ապահովագրավճար վճարող սոցփաթեթի շահառուի կողմից՝ որպես իր համար կամ իրեն փոխկապակցված անձի համար վճարված ապահովագրավճարի փոխհատուցում։ Սույն ենթակետով նշված դեպքում՝ սոցփաթեթի շահառուն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա դրական միջոցներից կանխիկացում կատարելու համար՝ շահառուն կարող է բանկ ներկայացնել դիմում՝ նախորդ տարվա ընթացքում իր համար կամ իրեն փոխկապակցված անձի համար Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ընդհանուր գումարի չափի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով (Ապահովագրության հիմնադրամից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով): Բանկը՝ Ապահովագրության հիմնադրամի կողմից տրված տեղեկատվության հիման վրա՝ սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշվին կուտակված հունվարի 1-ի դրությամբ առկա դրական միջոցներից կանխիկ վճարում է սոցփաթեթի շահառուին, բայց ոչ ավելի, քան տվյալ տեղեկատվության մեջ նշված` նախորդ տարվա ընթացքում իր համար կամ իրեն փոխկապակցված անձի համար փոխանցված ապահովագրավճարի ընդանուր չափը։».
29) N 1 հավելվածի 44-րդ կետի «և սույն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով սահմանված՝ փաստաթղթերից` սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սույն հավելվածի 37-րդ կետով նախատեսված դեպքում` «Հայաստան» համահայկական հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու, ինչպես նաև նրանց հաշվին առկա դրամական միջոցները`» բառերը փոխարինել «սահմանված փաստաթղթերից՝» բառերով.
30) N 1 հավելվածի ձևի մեջ «Ձև» բառը փոխարինել «Ձև N 1» բառերով.
31) N 1 հավելվածը լրացնել նոր N 2 ձևով՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի.
32) N 2 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «7-րդ» ենթակետով.
«7) սոցփաթեթի շահառուին փոխկապակցված անձի համար ապահովագրավճարի մարում։».
33) N 2 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «7-րդ» ենթակետով.
«7) սոցփաթեթի շահառուին փոխկապակցված անձի համար ապահովագրավճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 7 ձևի։»։
34) N 2 հավելվածի N 1 ձևի 1-ին կետի 1-ին ենթակետի «համավճարային եղանակով իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված կարգով վճարվող համավճարների» բառերով.
35) N 2 հավելվածը լրացնել նոր N 7 ձևով՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի.
36) N 3 հավելվածի 1.2.3-րդ կետի «հաշվին» բառից հետո լրացնել «կամ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին (այսուհետև՝ Ապահովագրության հիմնադրամ)» բառերով.
37) N 3 հավելվածի 1.3-րդ կետի «որոշմամբ» բառից հետո լրացնել «, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով» բառերով.
38) N 3 հավելվածի 2.4.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.4.9. սոցփաթեթի որևէ ծառայությունից օգտվելու դեպքում սոցփաթեթի գումարները փոխանցելու համար աշխատողի կողմից վճարման հանձնարարագիր ներկայացվելու դեպքում կատարողը պարտավոր է յուրաքանչյուր ամիս` հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին), հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել նշված կազմակերպությանը: Սույն կետով նախատեսված հանձնարարագրով առաջնորդվելու դեպքում, եթե տվյալ անձը ներկայացել է բանկ հանձնարարագիրը չեղյալ համարելու նպատակով, բանկը պետք է տվյալ ծառայությունից չօգտվելու վերաբերյալ հիմնավոր փաստաթուղթ պահանջի ֆիզիկական անձից (օրինակ` վճարումը ստացող ընկերության կողմից տրված տեղեկանք` վճարումների դադարեցմանը դեմ չլինելու վերաբերյալ, բացառությամբ Ապահովագրության հիմնադրամին սոցփաթեթի գումարները փոխանցելու դեպքում).».
39) N 3 հավելվածի 2.4.10-րդ կետի «հավելվածի 27-րդ» բառերը փոխարինել «հավելվածի 4-րդ կետի 2.2-րդ ենթակետի «ա» պարբերության, 13.2-րդ ենթակետի, ինչպես նաև որոշման N 1 հավելվածի 27-րդ, 28-րդ» բառերով.
40) N 3 հավելվածի 2.4.12-րդ կետի «հավելվածի, 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերով, 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով, 35-րդ կետով» բառերը փոխարինել «հավելվածի 4-րդ կետի 2.2-րդ ենթակետի «ա» պարբերության, 13.2-րդ ենթակետով, 5-րդ կետով, ինչպես նաև որոշման N 1 հավելվածի 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերով, 27-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, 28-րդ և 35-րդ կետերով» բառերով.
41) N 3 հավելվածի 2.4.15-րդ կետի «պարտավորություններ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն հաշիվները, որոնցում առկա է սոցփաթեթի կուտակված գումարներ (այն դեպքում, երբ սույն պայմանագրի 4.3-րդ կետով սահմանված տարբերակով հնարավոր չի եղել կամ սոցփաթեթի շահառուն ցանկություն չի հայտնել իր սոցփաթեթի հաշվին առկա սոցփաթեթի գումարները փոխանցել իր՝ մեկ այլ բանկում բացված սոցփաթեթի հաշվին): Սույն կետով սահմանված դեպքում՝ պահպանվում է նաև սույն պայմանագրի 2.4.5-րդ կետով սահմանված պայմանը» բառերով.
42) N 3 հավելվածի 4.3-րդ կետի 4-րդ նախադասության «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն պայմանագրի 2.4.15-րդ կետով սահմանված դեպքում» բառերով.
43) N 3 հավելվածի ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թ. հունվարի 1-ից։
-
Տևողություն
21.12.2025 05.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 153
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: