Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.                Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է առողջապահական ծառայությունների մատուցման և ֆինանսավորման նոր համակարգ։

Օրենքով նախատեսվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի լիազորությունը՝ սահմանել Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերը՝ Կառավարության կողմից հաստատած մեթոդաբանության հիման վրա հաշվարկված ծառայության գնին կամ ծախսերի նորմատիվին համապատասխան:

Վերոգրյալի հիման վրա առաջացել է Օրենքով նախատեսված մեթոդաբանությունը հաստատելու անհրաժեշտությունը, որի կիրառման արդյունքում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կապահովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանումը։

 

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել՝

·  լաբորատոր հետազոտությունների (ծառայությունների) ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը,

·  հիվանդանոցային բժշկական ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը։

·  առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններիծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը։

Առաջարկվող կարգավորումները ուղղված են բժշկական ծառայությունների փոխհատուցման գործընթացի միասնականացմանը, գների ձևավորման հիմնավորվածության ապահովմանը։

Նախագծով նախատեսվող մեթոդաբանությունները հնարավորություն կտան հաշվարկել բժշկական ծառայությունների գները՝ հիմնվելով դրանց իրական ծախսերի, որակական ցուցանիշների և մատուցման ծավալների վրա՝ ապահովելով արդար և կանխատեսելի փոխհատուցման մեխանիզմ։

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի լաբորատոր հետազոտությունների (ծառայությունների) եվ հիվանդանոցային բժշկական ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման եվ համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին համապատասխան։

  • Տևողություն

    21.12.2025 05.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 51

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: