ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1286 որոշմամբ։
Հաշվի առնելով համաշխարհային բժշկության ոլորտում գրանցված գիտական նվաճումները՝ առանձին հիվանդություններ այլևս չեն հանդիսանում շրջապատի համար վտանգ ներկայացնող, ուստի՝ գործող իրավակարգավորումներն իրականությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ծագել է նշված նախագծի ընդունման անհրաժեշտությունը։
2. Առաջարկվող կագավորումների նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների նոր ցանկ, որն ավելի է համապատասխանում գործող իրականությանը։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը համահունչ կլինի իրականությանը, և նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության ամրապնդմանը։
-
Տևողություն
18.12.2025 02.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 189
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: