Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ, ինչը պահանջում է դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բացթողման գործընթացների համապատասխանեցում նոր նույնականացման և հաշվառման մեխանիզմներին։

 Գործող կարգավորումներով դեղատոմսերում և դեղերի բացթողման գործընթացում որպես պացիենտի նույնականացման հիմնական միջոց սահմանված է հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու մասին տեղեկանքը, ինչը լիարժեք չի ապահովում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում դեղերի տրամադրման վերահսկելիությունը։

2.         Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծի նպատակն է՝

  • ապահովել դեղատոմսերի և դեղերի բացթողման գործընթացում առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի տվյալների կիրառումը,
  • բարձրացնել պացիենտների նույնականացման ճշգրտությունը,
  • նվազեցնել չարաշահումների և սխալ բացթողումների ռիսկը,
  • ապահովել դեղերի տրամադրման գործընթացի համահունչությունը առողջության համընդհանուր ապահովագրության տեղեկատվական համակարգին։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:

4.  Ակնկալվող արդյունքը

 Նախագծով առաջարկվում է՝

  1. սահմանել, որ դեղատոմսերում պացիենտի տվյալների կազմում պարտադիր կարող են նշվել առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի տվյալները,
  2. համապատասխան փոփոխություններ կատարել դեղատոմսային ձևերում (N 1–N 4)՝ ապահովագրական տվյալների ներառմամբ։

Նախագծի ընդունումը կնպաստի առողջապահական համակարգի բարեփոխմանը և առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ կիրառմանը։

          5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը:

  • Տևողություն

    16.12.2025 31.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 78

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: