Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ  

 

1․ Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) 107-րդ կետի      4-8-րդ ենթակետերի համաձայն՝ երաշխավորված մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները (բացառությամբ՝ բնակչության և արտադրողի) պարտավոր են իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել մատակարար  հետևյալ ժամկետներում.

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 մլն կՎտժ սպառում՝ մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 250 հազար կՎտժ-ից մինչև 500 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 100 հազար կՎտժ-ից մինչև 250 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 50 հազար կՎտժ-ից մինչև 100 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը:

Ընդ որում, հիշյալ սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրները պետք է համապատասխանեն հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) 38-րդ գլխով սահմանված պահանջներին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 1-ից որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեն մոտ 210 սպառող (մայր բաժանորդ), որոնք ունեն 7400 հաշվիչ և ենթաբաժանորդների շուրջ 4500 հաշվիչ։ Նշված քանակից ավելի քան 3000 հաշվիչը ՀՀ պաշտպանության նախարարության, կապի օպերատորների և ՀՀ ռադիոցանցի սպառողների և ենթասպառողների հաշվիչներն են, շուրջ 500 հատը ջրօգտագործող ընկերությունների (այսուհետ՝ ՋՕԸ) հաշվիչներ են: Ընկերությունը նշել է, որ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում (այսուհետ՝ ԷՄՇ) նշված քանակի նոր հաշվիչների գրանցումը և բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում  (այսուհետ՝ ԲԷԱՀ) ներառումը, հաշվի առնելով ԲԷԱՀ-ում արդեն իսկ գրանցված հաշվիչների քանակը, կարող է աաջացնել դրանց հետագա սպասարկման հետ կապված խնդիրներ, քանի որ սույն թվականի հուլիսից «Կասկադ Էներգո» ՍՊԸ կողմից դադարեցվել են ԲԷԱՀ-ի սպասարկման աշխատանքները։ Բացի այդ,  հաշվիչների մի մասը գտնվում են դժվար հասանելի վայրերում, ինչը բարդացնում է դրանց սպասարկումը առավելապես ձմեռային ժամանակահատվածում, ինչպես նաև այն, որ էՄՇ-ում գտնվող և 2026 թվականից պարտավորություն ունեցող ՋՕԸ-երի հաշվիչների մեծ մասը ապամոնտաժվում են և ոռոգման սեզոնը սկսելիս անհրաժեշտ է լինելու կարգաբերել բոլոր ապամոնտաժված հաշվիչների կապի սարքավորումները և ապահովել դրանց ընթերցումը ԲԷԱՀ-ով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ի լրումն վերը նշվածի՝ տեղեկատվություն է ներկայացվել հանձնաժողով, համաձայն որի՝ ենթաբաժանորդներից շուրջ 3000-ը դա ԷՄՇ դուրս գալու պարտավորություն ունեցող համատիրությունների առևտրային հաշվիչներից սնվող բնակիչների հաշվիչներն են: Բնակիչ բաժանորդների առևտրային հաշվիչների ընթերցումն իրականացվում է 433ՄՀց հաճախականությամբ ռադիոկապի միջոցով: Ելնելով այդ տեսակի կապի առանձնահատկություններից և այն հանգամանքից, որ հաշվիչների մի մասը տեղադրված են -1 կամ -2 հարկերում՝ ներկայումս այդ հաշվիչների ընթերցումն իրականացվում է օրական կամ մի քանի օրը մեկ կտրվածքով, և գրեթե անհնարին է ապահովել նշված հաշվիչների անխափան ժամային ընթերցումը: Միևնույն ժամանակ, ընկերությունը նշել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության որոշ սահմանամերձ սպառողների հաշվիչների ընթերցումը հնարավոր չէ ապահովել՝ պետական սահմանի որոշ հատվածներում կապի բացակայությամբ պայմանավորված։

Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026թ. փետրվարի 1-ից ԷՄՇ դուրս գալու պարտավորություն ունեցող բաժանորդների և ենթաբաժանորդների հաշվիչների զգալի քանակը բարդացնելու է ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետներում Շուկայի օպերատորի կողմից ներկայացված դիմումների մշակումը, նոր քարտերի ստեղծումը, ակցեպտների հաստատման ապահովումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն ու տրամադրումը Շուկայի օպերատորին,  և հիմք ընդունելով նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 18-ի «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին» №1-Ա որոշման հիմքով ժամանակավոր կառավարիչ նշանակելու փաստը և դրան հաջորդող գործընթացները՝ ընկերությունը առաջարկել է երկարաձգել էՄԱ կանոնների 107-րդ կետի  4-8-րդ ենթակետերով սահմանված ժամկետները՝ դրանք տեղաշարժելով 1-ական տարով։

Միաժամանակ, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի տասն ամսվա ընթացքում ԷՄՇ մասնակիցների թիվը կրկնապատկվել  է կազմելով շուրջ 664 մասնակից, իսկ սպառողների հաշվառման համալիրները աճել են՝ կազմելով 2879 (բացառությամբ ենթաբաժանորդների հաշվառման համալիրների)։ Ընկերությունը նշել է, որ  ԷՄԱ կանոնների 107-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների կիրառմամբ պայմանավորված, 2026 թվականի հունվար ամսին նման ծավալի նոր հաշվառման համալիրների մուտքագրումը շուկայի կառավարման ծրագրում (այսուհետ՝ ՇԿԾ) գործնականում անհնար է։ Բացի այդ, 2025 թվականի ծրագրի աշխատանքի ընթացքում, ՇԿԾ տարբեր մոդուլներում, ընկերության կողմից հայտնաբերվել են տարբեր բնույթի շուրջ 78 խնդիրներ, որոնք հիմնականում լուծում են ստացել «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերության կողմից ծախսելով զգալի ժամանակ և մարդկային ռեսուրս, իրականացվել  է ՇԿԾ-ի թվով 8 թարմացումներ։ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ի լրումն վերը նշվածի՝ տեղեկություն է ներկայացվել հանձնաժողվ 2025 թվականի ընթացքում ՇԿԾ-ում արձանագրված խնդիրների պատճառների, շուկայի օպերատորի կողմից շուկայի մասնակիցներին էլեկտրաէներգիայի վճարման ակտերի ձևավորման և ներկայացման փաստացի ժամանակացույցի, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող սպառողների և ենթասպառողների հաշվառման համալիրների ժամային տվյալների հաճախակի բացակայության հետևանքով վերահաշվարկների իրականացման քանակի (ոչ ինքնաշխատ եղանակով) վերաբերյալ։ Ուստի հաշվի առնելով ներկա իրավիճակի գնահատումը, շուկայի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն նույնպես առաջարկել է էՄԱ կանոնների 107-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների պարտադրանքը հետաձգել, տալով որոշակի ժամանակ շուկայի օպերատորի կողմից շահագործվող ՇԿԾ-ի որոշակի մոդուլներում կատարելու հնարավոր փոփոխություններ` ծախսվող ժամանակի և ոչ ինքնաշխատ եղանակով կատարվող գործառույթների քանակը հնարավորինս նվազեցնելու, Պերամիդա համակարգից ՇԿԾ-ի տվյալների հավաքագրման գործընթացը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համատեղ օպտիմիզացնելու, հաշվառման տվյալների փոխադարձ վերահսկման որոշակի գործիքակազմ ստեղծելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հաշվառման համալիրների լիարժեք ներառումը ԲԷՀԱ-ում ապահովելու համար:

Հաշվի առնելով «Հաշվարկային կենտրոն» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների կողմից շուկայի ընթացիկ վիճակի գնահատման և առկա խնդիրների վերաբերյալ հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, էլեկտրաէներգետիկական շուկայի հետագա բնականոն ընթացքի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ նախատեսել ԷՄԱ կանոններում։ 

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը 

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման բարեփոխման շարունակականությունը ապահովելու և շուկայի գործարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներն ու հնարավոր ռիսկերը չեզոքացնելու և հետագա բնականոն ընթացքը ապահովելու նպատակով նախատեսվել են փոփոխություններ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի 517-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում։ Մասնավորապես, ներկայացված նախագծով նախատեսվել է էՄԱ կանոնների 107-րդ կետի 4-8-րդ ենթակատերով սահմանված ժամկետները երկարաձգել 1-ական տարով՝

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 մլն կՎտժ սպառում՝ մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 250 հազար կՎտժ-ից մինչև 500 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 100 հազար կՎտժ-ից մինչև 250 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը,

·      այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 50 հազար կՎտժ-ից մինչև 100 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը:»:

 

 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

 4․ Ակնկալվող արդյունքը  

Նախագծով «Հաշվարկային կենտրոն» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների կողմից որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների առևտրային հաշվառքի սարքերի՝ ԷՀՑ կանոնների պահանջներին համապատասխանեցման համար առավել երկար ժամկետներ սահմանելու արդյունքում, կապահովվի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հետագա բնականոն ընթացքը և շուկայի աստիճանական ազատականացման բարեփոխման շարունակականությունը։

  • Տևողություն

    12.12.2025 29.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 245

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: