Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Գևորգ Նազարյան 12.12.2025 14:36:45 Չի ընդունվել

Այս դոկտրինն ավելի շատ նմանվում է լավ բաժակաճառի։ Բառերի ծով, մտքերի սով։ Որևէ գործնական առաջարկության բացակայություն։

Դոկտրինը նախանշում է պետական քաղաքականության և զարգացման շրջանակը։ Այն սահմանում է ապագայի տեսլականը` ինչ և ինչու է արվելու, այդ թվում` ակնկալվող արդյունքները տնտեսության, կառավարման և հասարակության կայուն զարգացման համար։ Դոկտրինը միտված է չափելի արդյունքների՝ տնտեսական աճի որակի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, ներդրումային կանխատեսելիության, սոցիալական համերաշխության և պետական կարողությունների ամրապնդման ապահովմանը:

Դոկտրինից բխող 6 ռազմավարությունները կսահմանեն իրականացման առավել գործնական ճանապարհային քարտեզը, ներառյալ` հստակ միջոցառումների ցանկը, պատասխանատու մարմինները և ֆինանսավորման աղբյուրները:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: