Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:

2016 թվականից Սևանա լճում նկատվում է սիգի պաշարի ավելացում և արդյունագործական քանակի կայունություն։ Հաշվի առնելով այդ հանգամանը 2020 թվականին շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» ծրագիր:

Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Ինպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը սիգի բնական վերարտադրության ապահովման դեպքում պահպանվում է կայուն արդյունագործական չափաքանակ։ Այդ նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։

Միայն 2025 թվականին Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար սահմանվել է 1123 տ չափաքանակ, ինչը մոտ երկու անգամ ավել է նախորդ տարիներից։ Միջազգային շուկայում արժեք  ունեցող սիգի ձկնկիթի բարձր արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

  • Քննարկվել է

    11.12.2025 - 26.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1021

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: