Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՍԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՐԹՈՒՐԻ ԼԱՎՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
-
61 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Andranik Daniel 09.06.2018 00:15:57 | Ցանկալի կլիներ, որ հանրությանը որևէ կերպ տեղեկատվություն տրամադրվեր համապատասխան մրցույթներին մասնակցելու համար տարկետում տրված մարզիկների ցուցաբերած արդյունքների վերաբերյալ: Նպատակահարմար կլիներ նաև 6 ամսվա կտրվածքով հանրությանը ներկայացվեր բոլոր նմանատիպ դեպքերի արդյունքների վերաբերյալ վիճակագրություն: | Հովհաննես Վասիլի Հարությունյանը հունա-հռոմեական ըմբշամարտի 2018 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը գրավել է 1-ին տեղը Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ը Իտալիայում մասնակցելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Լևոն Արթուրի Լավչյանը հեծանվային սպորտի 2018 թվականի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությանը գրավել է 1-ին տեղը Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 15-19-ը Շվեյցարիայի Էգլ քաղաքում մասնակցելու է աշխարհի առաջնությանը և օգոստոսի 21-26-ը Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում Եվրոպայի առաջնությանը: Գոռ Գառնիկի Ներսեսյանը բռնցքամարտի 2018 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը գրավել է 1-ին տեղը Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 21-31-ը Հունգարիայի Գիոր քաղաքում մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Գոռ Գառնիկի Ներսեսյանը բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 21-31-ը Հունգարիայի Գիոր քաղաքում մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը: | Ընդունվել է, տակետման որոշման մեջ կատարվել է համապատասխան փոփոխությունը: |
2 | Paron Shiro 11.06.2018 00:47:42 | I think this is a good Idea for our Armenian Champions to go further in life! And Armenia will have more Champions and It is a good opportunity for them to represent out Country! | Ընդունվել է ի գիտություն շնորհակալություն | |
3 | ruzan muradyan 12.06.2018 00:55:54 | Որպեսի ունենաք զարգացած սպորտ, պետք է հնարավորություն տանք մեր մարզիկներին, դրսեվորելու իրենց որակական հատկանիշները: Իմ կարծիքով պետք է վերանայել տարեկետման հետ կապված որոշումը։ Քանզի մեր ֆեդեռաացիաների շատ չնչին գումարների պատճառով, մեր պատանի մարզիկները հնարավորություն չեն ստանում միջազգային մրցաշարերին մասնակցելուն և չունեն փորձ։ Այդ իսկ պատճառով երփ նրանք դառնում են 17 տարեկան և պետք է մասնակցեն եվրոպայի, կամ աշխարի մրցաշարերին նրանք չունենալով փորձ չեն կարողանում պատշաճ կերպով ներկայանալ այդ մրցաշարերին և ստիպված պետք է սպասեն հաջորդ տարի իրենց շանսին։ Վորը ի դժբախտուցյուն մեր մարզիկների ավարտվում է բանակ զարակոչվելուն։ | Ի գիտություն |