ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու է Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը, որի կարգավորումների համաձայն, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության պատշաճ ապահովման նպատակով, պետության կողմից հիմնադրվելու է ոչ առևտրային կազմակերպություն՝ հիմնադրամ, որն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», Հիմնադրամների մասին օրենքներով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով ) նախատեսված համապատասխան գործառույթներ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմք ընդունելով Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», Հիմնադրամների մասին օրենքները, նախագծով առաջարկվում է ստեղծել առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, սահմանել հիմնադրամի պետական կառավարման լիազոր մարմնին, նշանակել հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հիմնադրամի ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարին տալ համապատասխան հանձնարարականներ: Բացի այդ նախագծով առաջարկվում է հաստատել նաև հիմնադրամի կանոնադրությունը, որով Հիմնադրամների մասին օրենքի համաձայն, սահմանվում են հիմնադրամի գործունեության նպատակները, իրավասությունները, հիմնադրամի գույքի վերաբերյալ կարգավորումներ, հիմնադրամի մարմինները և նրանց իրավասությունները, դրանց մրցութային ընտրության կարգերը, հիմնադրամում որոշումների ընդունման, կանոնադրական փոփոխությունների իրականացման կարգը, ինչպես և օրենսդրությամբ հիմնադրամների կանոնադրությանը ներկայացվող այլ պահանջներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից աջակցությամբ։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումը, այնուհետ և դրա արդյունավետ ու անխափան աշխատանքները, ինչպես և օրենքով նախատեսված և առողջության համապարփակ ապահովագրության համակարգում չընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի, լրացուցիչ ծառայությունների տրամադրման կազմակերպումը:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 թ., Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետի, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի հավելված 1-ի 4.1 կետի ապահովման հետ:
-
Տևողություն
05.12.2025 20.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 63
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: