Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
-
5 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 08.06.2018 19:55:42 | Ներկայացված նախագծի հոդված 1 <<երաշտ>> հասկացության մենկաբանության <<և դրանց ոչնչացմանը>> արտահայտությունը առաջարկում եմ վերախմբագրել <<իրական վտանգ է դառնում բույսերի մասսայական ոչնչացմանը>> արտահայտությամբ: | Չի ընդունվել, քանի որ «երաշտ» և «սակավաջրություն» հասկացությունների ձևակերպումները ներկայացվել են հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից, որի համար հիմք է հանդիսացել Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, բնական արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ 227-2003 ՀՍՏ-ն: | |
2 | Թաթուլ Ստեփանյան 08.06.2018 21:32:31 | Երաշտ և սակավաջրություն հասկացություններն առաջարկում եմ գնահատել նաև արտեզյան ջրերի առկայության տեսանկյունից, քանի որ, եթե որպես իրավիճակ ելնում ենք <<բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը.>> նախագծային այս ձևակերպումից, ապա արտեզյան ջրերի առկայությունը կասկած տակ է դնում այն: | Չի ընդունվել, քանի որ «երաշտ» և «սակավաջրություն» հասկացությունների ձևակերպումները ներկայացվել են հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից, որի համար հիմք է հանդիսացել Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, բնական արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ 227-2003 ՀՍՏ-ն: | |
3 | Թաթուլ Ստեփանյան 11.06.2018 14:39:31 | <<Սակավաջրություն>> հասկացությունը ներկայացված է որպես իրավիճակ, առաջարկում եմ բնութագրել թե ինչ իրավիճակ /բնակլիմայական, կառավարման, թե ոչ բավարարա քանակի ջուր տիրապետման և այլն/: <<Սակավաջրություն>> հասկացությունը մեկնաբանվում է բնական, կլիմայական գործոնների տեսանկյունից` <<տեղումների քանակ, օդի ջերմաստիճան>> , որոնք կարծեք թե անկախ են մարդու ներգործությունից և մարդու` կառավարման բացթողումների <<ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը>> տեսանկյուններից: Առաջարկում եմ տարանջատել մեկնաբանությունները, քանի որ, ըստ իս, այսպիսի փիլիսոփայությունն օրենքի տրամաբանությանն այնքան էլ համահունչ չէ: | Սահմանման մեջ արդեն իսկ հստակ ներկայացված է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ իրավիճակը և ինչի արդյունքում է այն առաջանում: Քանի որ սակավաջրությունն առաջանում է տվյալ հիդրոլոգիական տարվա հիդրոօդերևութաբանական պայմանների ներգործությամբ և հանգեցնում ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման վատթարացմանը, բնականաբար, այն անկախ է մարդու ներգործությունից, իսկ ինչ վերաբերվում է «ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարներին», ապա դա ևս մարդու կողմից կառավարելի չէ, քանզի այն ևս բնական երևույթ է և հնարավոր չէ այնպես կառավարե,լ որ ձմռանը շատ կամ քիչ ձյուն կուտակվի հոսքագոյացման շրջաններում: | |
4 | Ստեփան Խաչատրյան 10.06.2018 02:42:48 | երաշտ տերմինը սահմանելիս գրված է հետևյալը՝ "․․․բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը"։ Ջրհեղեղի դեպքում նույնպես բույսերի ջրային հաշվեկշիռն խախտվում է և դրանք ոչնչանում են։ Առաջարկում եմ "․․․բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը"-ի փոխարեն գրել հեևյալ կերպ՝ "․․․բույսերի ջրային բացասական հաշվեկշռի և դրա հետևանքով՝ ոչնչացմանը"։ | Չի ընդունվում, քանի որ սահմանման մեջ գրված է «…տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր…», և բնականաբար նման պայմանները չեն կարող հանգեցնել դրական ջրային հաշվեկշռի: | |
5 | Ստեփան Խաչատրյան 10.06.2018 02:42:48 | Ի տարբերություն երաշտի, սակավաջրությունն արտահայտում է գետավազանի ջրաբանական վիճակը և չի կարող նկարագրել գետավազանի ջրատնտեսական վիճակը։ Ուստի սակավաջրույունն սահամանող նախադասության վերջին մասը, այն է "․․․արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները" չի կարող նկարագրել սակավաջրություն տերմինը։ Պարզաբանեմ օրինակով։ Գետը, որը հոսում է մարդու տնտեսական գործունեությունից հեռու գտնվող անտառներով և/կամ բարձրադիր լեռներով, փաստացի չի հանդիսանում ջրապահանջի հիմք հանդիսացող ջրային ռեսուրս, սակայն այն կարող է ունենալ սակավաջրություն ելնելով նախորդող և/կամ ներկա ժամանակահատվածի եղանակակլիմայական պայամաններից։ | Չի ընդունվում, քանի որ սակավաջրությունն ընդունվում է որպես իրավիճակ և ոչ թե գետերի հիդրոլոգիական ռեժիմի փուլ (սակավաջուր փուլ, սակավաջուր ժամանակահատված): Նախագծով կատարվում է փոփոխություն ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածում, որով կարգավորվում է վերոնշյալ իրավիճակը՝ հնարավորություն ընձեռելով ջրառաջարկի վրա հիմնված ջրերի բաշխման հետ կապված որոշումների կայացման, համապատասխան տնտեսական լծակների օգտագործման համար: Միաժամանակ, նման կերպ է սահմանվում նաև մի շարք երկրների ջրային օրենսգրքերում (օր.Ուկրաինա): | |
6 | Ստեփան Խաչատրյան 10.06.2018 02:42:48 | Ի՞նչ է իրենից ներկայացնում "․․․համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը"։ Կարծում եմ պետք է հստակեցնել թե ինչ համապատասխան ժամանակահատվածի մասին է խոսքը։ Իսկ եթե նկատի ունեք սակավաջրության ժամանակահատվածը, ապա անհասկանալի է, թե ինչպես է "սակավաջրություն" տերմինը սահմանվում, սահմանման մեջ արդեն իսկ ունենալով սակավաջրության հստակ ժամանակահատվածը։ | Համաձայն հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի պաշտոնական տեղեկատվության. ջրի միջին ելքի որևէ մեծության ապահովվածություն կոչվում է այն բանի հավանականությունը, որ այդ արժեքը կարող է գերազանցվել իր բոլոր հնարավոր արժեքների ամբողջության մեջ: Իսկ սահմանման մեջ առկա համապատասխան ժամանակահատվածը վերաբերում է սակավաջրության իրավիճակին նախորդող ժամանակահատվածին: | |
7 | Ստեփան Խաչատրյան 10.06.2018 02:42:48 | Կարծում եմ 66,7% թիվը կարիք ունի հիմնավորման։ Ի՞նչու 66,7 և ոչ 66,75 կամ 66,6%։ | Ջջրասակավ և ջրառատ տարիների կատեգորիաներն առանձնացվում են ըստ գետավազանների և համաձայն «Շինարարական նորմերի և կանոնների (СнИП)» դրանք սահմանվում են այսպես. 15-ից 30 տարվա դիտարկումների ժամանակահատվածի համար առանձնացնում են տարիների 3 խումբ. ջրառատ տարիներ, որի դեպքում համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքի ապահովվածությունը (Р) փոքր է 33,3%-ից, միջին ջրայնության տարիներ՝ (33,3 %≤Р≤66,7 %), և ջրասակավ տարիներ՝ (Р>66,7%): | |
8 | Ստեփան Խաչատրյան 16.06.2018 14:25:03 | Փորձեմ առաջարկներիս անդրադառնալ ավելի մանրակրկիտ։ 1․ Ձեր հիմնավորման մեջ նշում եք․ "Չի ընդունվում, քանի որ սահմանման մեջ գրված է «…տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր…», և բնականաբար նման պայմանները չեն կարող հանգեցնել դրական ջրային հաշվեկշռի:" Հիմա մեջբերում եմ ձեր առաջարկած հոդվածն արդեն ամբողջությամբ, որպեսզի ավելի հասկանալի լինեմ՝ "տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը"։ Դուք նշել եք "տեղումների երկարատև բացակայությամբ, օդի բարձր ջերմաստիճան և խոնավության նվազեցում" այնուհետև շարունակել դրանց հետ համատեղ օդերևութաբանական գործոններ։ Այս մտքից հասկացվում է տեղումների երկարատև բացակայություն, օդի բարձր ջերմաստիճան և խոնավության նվազեցում և օրինակ իրենց հետ համատեղ ներզանգվածային հորդառատ անձրև, որը երկարատև տեղումների բացակայության ֆոնին կարող է լինել մեկ անգամ և հորդառատ (ակնառու օրինակ, 2016թ Արթիկի ջրհեղեղը)։ | Ներզանգվածային հորդառատ անձրևը ևս տեղումների տեսակ է և եթե սահմանման մեջ նշած է «տեղումների երկարատև բացակայությամբ» դա վերաբերում է բոլոր տիպի տեղումներին անկախ ծագման տեսակից և բացի դա մեկ անգամ դիտված անձրևով երաշտային իրավիճակի փոփոխություն տեղի չի ունենում: | |
9 | Ստեփան Խաչատրյան 16.06.2018 14:25:03 | Սակավաջրություն "իրավիճակը" բնութագրում է գետերի ջրաբանական ռեժիմի որոշակի փուլը։ Ուստի այստեղ այդ երկու հասկացություններ կապը հնարավոր չէ տարանջատել։ ՀՀ ՋՕ 92-րդ հոդվածը գետերի ջրաբանական ռեժիմի "սակավաջրություն" կոչվող իրավիճակի հետևանքից բխող իրավական կարգավորում է ջրային տնտեսության ոլորտում։ | Ձևվակերպումն անհասկանալի է: | |
10 | Ստեփան Խաչատրյան 16.06.2018 14:25:03 | Նախ կցանկանային նշել, որ 29․05․2018 ՀՀ ԱԻՆ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի գործունեությունը գնհատեց բավարարից էլ ցածր։ Արդյո՞ք նախագիծը կազմելուց հաշվի են առնվել փորձագետների առաջարկություններ։ Հիմա մեկնաբանության վերաբերյալ՝ Եթե "համապատասխան ժամանակահատված" ասելով նկատի ունեք նախորդող ժամանակահատվածը, ապա ի՞նչու չի ձևակերպվել այդպես։ Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում նախորդ ժամանակահատվածը, մեկ ամիս, մեկ տարի, տաս տարի․․․։ | ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությանը ԱԻ նախարարի կողմից տրված գնահատականը ոչ մի կերպ չի առնչվում քննարկվող հարցի հետ, և ներկայացված նախագիծը կազմվել է ոլորտի մասնագետների և փորձագետների հետ քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերում է սահմանման մեջ նշված "համապատասխան ժամանակահատված"-ին, ապա քանի որ սակավաջրության իրավիճակի մասին հնարավոր է գնահատական տալ հունիսին, իսկ հիդրոլոգիական տեսանկյունից տարվա սկիզբը ընդունվում է նոյեմբերը, հետևաբար պարզ տրամաբանական է, որ դա վերաբերում է սակավաջրության իրավիճակին նախորդող նոյեմբերից մինչև հունիս ընկած ժամանակահատվածին | |
11 | Ստեփան Խաչատրյան 16.06.2018 14:25:03 | Եթե 100% բաժանենք 3-ի իսկապես կստանանք 33,33%, դա բազմապատենք 2-ով կստանանք 66,7%: Բայց ի՞նչ հիմքով է բաժանվել 3 խմբի, ինչ հիմքով է կատարվել հավասար տոկոսային բաժանումներ։ | Եվս մեկ անգամ նշում ենք, որ նշված տարանջատումը կատարվել է «Շինարարական նորմերի և կանոնների (СнИП)» պահանջին համապատասխան և խորհուրդ է տրվում ծանոթանալ դրան և Ձեր հարցերի պատասխանը փնտրել այնտեղ: |