ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ, ԱՅԳԱԲԱՑ, ԱՐԵՎԻԿ, ԲԱՍԵՆ, ԿԱՄՈ, ԿԱՌՆՈՒՏ, ՀՈՎԻՏ, ՋՐԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-2 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ, ԱՅԳԱԲԱՑ, ԱՐԵՎԻԿ, ԲԱՍԵՆ, ԿԱՄՈ, ԿԱՌՆՈՒՏ, ՀՈՎԻՏ, ՋՐԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-2 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 7-ի թիվ 2-22 դրական եզրակացությունը և Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման,փոփոխման կարգի» 61-րդ կետի դրույթները։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք հաշվի առնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքի ավագանու հաստատմանը:
Ախուրյան համայնքի ավագանին անհատական բնույթի որոշումներով հաստատել է գոտևորման նախագծերը։ ՏԿԵՆ նախարարի գրությամբ առաջարկվել է նախագծերը հաստատել նորմատիվ բնույթի որոշումներով, քանի որ քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն գլխավոր հատակագծով կանոնակարգվում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը և սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները։
Հայասատանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծերը հաստատելու համար, Ախուրյան համայնքի ավագանու կողմից «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, և Ջրառատ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում, բացառությամբ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 70-Ա գործող նույնանուն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման։
1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ քաղաքաշինության բնագավառում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունները կանոնակարգելու քաղաքականություն։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կազմում ներառված բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության ապահովումը։
3. Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ․
Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում։
-
Տևողություն
05.12.2025 26.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 52
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: