Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՈՐՈՇՈՒՄ

 

__ հունիսի 2018 թվականի №___Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Կանոնների 11-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «№1 հավելվածի» բառերով.

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ  2.1 ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՈՒՄԸ

24.1. Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի №658Ն որոշմամբ սահմանված կարգով Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերվելու դեպքում Մատակարարի և Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած բնակչի (այսուհետ՝ Ժամանակավոր Բաժանորդ) համաձայնությամբ Կանոններով նախատեսված կարգով և ժամկետով կարող է կնքվել Կանոնների №2 հավելվածով սահմանված օրինակելի ձևին համապատասխան ժամանակավոր Պայմանագիր (այսուհետ՝ Ժամանակավոր պայմանագիր)։

24.2. Ժամանակավոր պայմանագիր կնքելու նպատակով Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի №658Ն որոշման համաձայն կազմված արձանագրության վերաբերյալ պատշաճ ծանուցվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Ժամանակավոր Բաժանորդը Նոր միացման և Ժամանակավոր պայմանագիր կնքելու համար Կանոններով սահմանված կարգով Մատակարարին է ներկայացնում դիմում՝ կցելով նաև Խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործման դիմաց սույն կետում նշված որոշման համաձայն հաշվարկված գումարի վճարումը հավաստող փաստաթղթի կամ Մատակարարի հետ կազմված վճարման ժամանակացույցի պատճենը:

24.3. Կանոնների 24.2 կետով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմումը ներկայացնելու դեպքում Մատակարարը մերժում է Ժամանակավոր պայմանագրի կնքումը։

24.4. Կանոնների 24․2 կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը արտաքին զննության է ենթարկում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացումը, ապօրինի միացման կետում տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի տրամագիծը չի կարող գերազանցել 15մմ-ն, և Ժամանակավոր Բաժանորդին ներկայացնում է Ժամանակավոր պայմանագիր կնքելու առաջարկ։ Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը՝ բացառությամբ Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսից (որը կրում է Մատակարարը), կրում է Ժամանակավոր Բաժանորդը։

24.5. Ժամանակավոր Բաժանորդը Մատակարարից միակողմանի կնքված Ժամանակավոր պայմանագիրն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը: Ժամանակավոր Բաժանորդի կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը սույն կետով սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացվելու դեպքում Ժամանակավոր պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:

24.6. Կանոնների 24.4 կետով նախատեսված զննության արդյունքում ապօրինի միացման կետում Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման անհնարինության կամ ապօրինի միացմամբ Ծառայությունների ժամանակավոր մատուցման արդյունքում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վնասման, օգտագործվող Խմելու ջրի որակի շեղման և այլ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում Ժամանակավոր Բաժանորդին տրվում է համապատասխան հիմնավորմամբ գրավոր պատասխան` մերժելով Ժամանակավոր պայմանագրի կնքումը:

24.7. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետում Կանոններով սահմանված սպասարկման որակի ցուցանիշները Մատակարարի բավարար հիմնավորումների դեպքում կարող են չապահովվել:

24.8. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցրած գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան՝ 150 աշխատանքային օրը։

24.9. Պայմանագիր կնքելու կամ Կանոնների 24․5 կետում նշված ժամկետը լրանալու պահից Ժամանակավոր պայմանագիրը համարվում է լուծված, և Մատակարարը պարտավոր է անմիջապես դադարեցնել Ժամանակավոր պայմանագրի շրջանակում Ծառայությունների մատուցումը՝ Ժամանակավոր Բաժանորդի հաշվին:

24․10. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում և կրկնակի կնքում չի թույլատրվում:

24․11. Մատակարարը Ժամանակավոր պայմանագրերի մասով վարում է առանձնացված հաշվառում:».

3) Կանոնները լրացնել «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ժամանակավոր պայմանագիր» №2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

4) Կանոնների 51-րդ կետի 3-րդ ենթակետում «Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը),» բառերը փոխարինել «Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների սակագինը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ այդ թվում տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների, Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց սուբսիդիայի առկայության դեպքում՝ Հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիայի գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ այդ թվում տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների,» բառերով.

5) Կանոնների «Միացման պայմանագիր №__» հավելվածում «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» բառերից առաջ «Հավելված» բառը փոխարինել «Հավելված №1» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

   

        ք. Երևան

 __ հունիսի 2018թ.

 

Հավելված N2
Խմելու ջրի մատակարարման և 
ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման կանոնների

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

______________________

«___»__________20__

(պայմանագրի կնքման վայրը)

 

  

Մատակարարը` _____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս ____________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է ____________________________________________հիման վրա, մի կողմից,

 

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

և ժամանակավոր բաժանորդը (բաժանորդ)` _______________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________________________________________________________________________,

(բնակության վայրը, միացման կետի հասցեն)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

  1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ.

3) առևտրային հաշվառքի սարք` պետական չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են սույն պայմանագրում.

4) առևտրային հաշվառքի սարքի խախտում` պետական չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.

5) հաշվարկային ամիս` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

  1. Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել ___________________________________

 

(խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

 

ծառայություններ (այսուհետ` ծառայություններ), իսկ բաժանորդը` վճարել դրանց դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:
  2. Բաժանորդը պարտավոր է`

1) վճարել մատուցված ծառայությունների դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում,

2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում,

3) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայության համատեղ ստուգման նպատակով,

4) առևտրային հաշվառքի սարքի խախտման կամ մատակարարված խմելու ջրի որակի վերաբերյալ կասկած առաջանալու պարագայում առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին տեղեկացնել մատակարարին,

5) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարման դեպքում դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ մատակարարը տեղեկանք է տալիս բաժանորդին:

  1. Բաժանորդն իրավունք ունի`
  • մատակարարի կողմից նախորդ հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի մասին կանոններով սահմանված կարգով և ժամկետում չծանուցման դեպքում մինչև ծանուցվելը կանոններով սահմանված կարգով չվճարել մատուցված ծառայությունների դիմաց,
  • պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում,
  • լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիտահորը,
  • մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:
  1. Մատակարարը պարտավոր է`
  • ապահովել բաժանորդին ծառայությունների մատուցումը` ծառայություններին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխան, բացառությամբ կանոններով նախատեսված դեպքի,
  • իր հաշվին իրականացնել առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը և կնքումը` կանոններով սահմանված կարգով,
  • առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, ստուգաչափումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում,
  • առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման դեպքում իր հաշվին տեղակայել նոր առևտրային հաշվառքի սարք` կանոններով սահմանված կարգով և ժամկետում,
  • կանոններով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխանել բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
  • բաժանորդի ջրամատակարարման դադարեցումը կամ ընդհատումը, դրա վերականգնումը և այդ մասին բաժանորդին իրազեկումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում,
  • կազմել և բաժանորդին ներկայացնել մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն` կանոններով սահմանված կարգով,
  • մատուցած ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ բաժանորդի առարկության դեպքում վերջինիս պահանջով կանոններով սահմանված ժամկետում պարզաբանել մատուցված ծառայությունների քանակի և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկված մեծությունների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում կանոններով սահմանված կարգով կատարել ուղղում, չդադարեցնել բաժանորդի ջրամատակարարումը, եթե վերջինս վճարել է ծառայությունների` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իրեն մատուցված ծառայությունների վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին,
  • գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:
  1. Մատակարարն իրավունք ունի`

1) բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով, բաժանորդի հետ համատեղ ստուգել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայությունը,

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը` բաժանորդի կողմից սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում:

 

  1. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է սույն պայմանագրի հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով:
  2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:
  3. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող կեղտաջրերի քանակն ընդունվում է հավասար բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակին:
  4. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակի և արժեքի վերահաշվարկ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:
  5. Բաժանորդի կողմից վերահաշվարկի արդյունքին անհամաձայնության դեպքում տարաձայնությունները լուծվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ընդ որում` վերահաշվարկված խմելու ջրի արժեքի` բաժանորդի կողմից ողջամտորեն հիմնավորված չվիճարկվող մասի վճարման դեպքում բաժանորդին ծառայությունների մատուցումը չի դադարեցվում մինչև վեճի վերջնական լուծումը:

 

  1. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին մատուցված ծառայությունների արժեքը որոշվում է հանձնաժողովի սահմանած սակագների և մատակարարված ծառայությունների քանակի արտադրյալով:
  2. Հանձնաժողովի սահմանած սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:
  3. Մատակարարը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրում է հաշվարկային ամսում բաժանորդին մատուցված ծառայությունների քանակի և արժեքի մասին տեղեկատվություն` կանոններով սահմանված ժամկետում:
  4. Բաժանորդը հաշվարկային ամսվա համար մատուցված ծառայությունների դիմաց վճարում է սույն պայմանագրի 15-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո` կանոններով սահմանված ժամկետում:
  5. Կանոններով սահմանված ժամկետում վճարում չկատարվելու դեպքում մատակարարը կանոններով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնում է բաժանորդին` վճարման, իսկ վճարումը չկատարելու դեպքում` ծառայությունների մատուցման դադարեցման մասին: Եթե զգուշացման պահից կանոններով սահմանված ժամկետում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է վերսկսել ծառայությունների մատուցումը: Ծառայությունների մատուցումը վերսկսելուց առաջ մատակարարը իրավունք ունի տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:
  6. Մատակարարն իրավունք չունի մատակարարվող ծառայությունների համար բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման երաշխիք:
  7. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկած խմելու ջրի արժեքը և տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, Կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
  2. Մատակարարը կանոններով սահմանված դեպքերում բաժանորդին վճարում է տուժանք` կանոններով սահմանված չափով և կարգով:
  3. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

  1. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
  2. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 23-րդ կետում նշված իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

  1. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

  1. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

  1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև __________________ , բայց ոչ ավելի քան կնքման պահից 90 աշխատանքային օր, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան՝ 150 աշխատանքային օր։
  2. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:
  3. Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ժամանակավոր պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
  4. Սույն պայմանագիրը լուծվում է`
  • կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
  • բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին մատակարարին 5 օր առաջ տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.
  • մատակարարի կողմից միակողմանի` խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման դիմաց վճարման համար Մատակարարի հետ կնքված ժամանակացույցի խախտման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին բաժանորդին 5 օր առաջ տեղեկացնելու պայմանով:
  1. Սույն պայմանագիրը համարվում է լուծված դրա գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև կողմերի միջև հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) պայմանագրի կնքման դեպքում։
  2. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

  1. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:
  2. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման հասցեի փոփոխության դեպքում գրավոր տեղեկացնել միմյանց ծանուցման նոր հասցեի վերաբերյալ:
  3. Սույն պայմանագրի անբաժանելի մաս է կազմում առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ հավելվածը:

 

 

Մատակարար`

Բաժանորդ`

____________________________________________________________________

 

Գտնվելու վայրը`

___________________________

 

Հեռախոս ___________________

 

ՀՎՀՀ ______________________

 

Էլ. փոստ ______________________

 

Հ/հ ___________________________

 

Բանկ _________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

_______________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

(առկայության դեպքում)

Բնակության վայրը`

________________________________

 

Ծանուցման հասցեն`

 

________________________________

 

Էլ. փոստ ______________________

 

Հեռախոս _______________________

 

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`

 ___________________________

 

 

_______________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

 

 

 

Հավելված

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման

(կեղտաջրերի մաքրման) ծառայությունների

մատուցման ժամանակավոր պայմանագրի

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

  1. Առևտրային հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները

 

N

Անվանումը

Մակնիշը

Գործարանային N

Առևտրային հաշվառքի սարքի տրամագիծը

Տեղադրման
վայրը

Տեղադրման ամսաթիվը

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.06.2018 - 22.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9298

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ