ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Նաիրի համայնքի 2026 թվականի բյուջեն:
2. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված N 1-ի:
3. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:
4. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:
5. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:
6. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:
7. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2026 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
-
Տևողություն
04.12.2025 24.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 52
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: