Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24–ի N 1485–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ փոփոխությունՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2026 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունիսի 5-ին կայացած բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումների, հակակարկտային կայանքների՝ որպես մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցի արդյունավետության մասին խորհրդակցության N Վ/84-2025 արձանագրության 3-րդ կետի (հակակարկտային պայքարի արդյունավետության համատեքստում քննարկել կարկտապաշտպան ցանցերի տարածման (ուսումնասիրելով նաև միջազգային փորձը) և գյուղատնտեսության պատշաճ ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ) հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից: Մինչև 2023 թվականը ծրագրային ցուցանիշները տարեցտարի աճել են։ 2023 թվականին ապահովագրվել է 13 մշակաբույս 4 ռիսկերից՝ 11662 հա: 2023 թվականին ապահովագրավճարը կազմել է 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է 2.7 մլրդ դրամի փոխհատուցում:
2024 թվականին, 2023 թվականին գրանցված բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել հայկական շուկայից և ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով՝ այդ գործառույթը ստանձնել է ՀՀ կառավարությունը, որը իր միջոցների հաշվին իրականացրել է նաև ապահովագրավճարի սուբսիդավորում։
2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում։
2025 թվականին ապահովագրվել է 13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից (գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ): Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ապահովագրվող մշակաբույսերի կազմում, եթե նախորդ տարի ծիրանը և խաղողը չէին ապահովագրվում, ապա 2025 թվականին ապահովագրվել են։ Եղել են մշակաբույսեր, որոնց համար բոլոր ռիսկերը հասանելի չէին՝ մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, վարսակ) համար հասանելի է եղել միայն երաշտ ռիսկից ապահովագրությունը:
Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության կողմից ներկայացված տվյալների համաձայն 2025 թվականին համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 1․9 մլն դրամ, սուբսիդավորվող ապահովագրավճարը՝ շուրջ 1․3 մլն դրամ, կնքվել է 32 ապահովագրական պայմանագիր, ապահովագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 20 հա, որից 5․7 հա խաղող, 1 հա դեղձ՝ կարկուտ և հրդեհ ռիսկից, 5․4 հա խնձոր, 0․1 հա սալոր, 2 հա կարտոֆիլ, 1․5 հա ձմերուկ և սեխ, 1․5 հա բալ և կեռաս՝ կարկուտ ռիսկից, 3 հա հացահատիկ՝ երաշտ ռիսկից։ Ապահովագրական դեպքերի հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվել է 788 840 դրամի չափով ապահովագրական հատուցում: Վնասաբերությունը կազմել է 42%:
Նույն խնդիրներն առկա են նաև 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար, որով պայմանավորված մշակվել է նախագիծը:
Ըստ Համաշխարհային բանկի՝ ներկայումս գործող գյուղատնտեսության ապահովագրության համակարգն ունի հիմնային ռեֆորմի անհրաժեշտություն, որին իրատեսական չէ հասնել 2026 թվականին: Որպես լուծում՝ առաջարկվում է 2026 թվականին շարունակել փորձնական ծրագրի իրականացումը, կատարելով նախագծով սահմանված որոշ փոփոխություններ։ Միաժամանակ 2026 թվականի ընթացքում իրականացնել ապահովագրական փուլի ներդրմանն ուղղված համակարգային փոփոխություններ և 2027 թվականից իրականացնել բարեփոխոխված նոր ծրագիր:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում» սկզբունքում և «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը» առաջնահերթությունում կարևորվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի նպատակն է 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելը և ծրագրի շրջանակում տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցության տրամադրումը։
Հաշվի առնելով, որ 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, նախագծով առաջարկվում է 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումը ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում (օրինակ՝ ծիրան՝ 40%, խաղող՝ 60%, այլ մշակաբույսեր՝ 50%)։ Ապահովագրական ընկերությունների մասնակցությունը խթանելու նպատակով նախագծով 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև աջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով: Նախագծով 2026 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը ՀՀ կառավարության միջոցների հաշվին կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 80 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ ֆինանսավորումը ամբողջության կիրականացվի 2026 թվականին ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի իրականացման համար նախատեսված միջոցների հաշվին (200 մլն դրամ)։ Նախագծով կատարվող փոփոխությունների և լրացումների համար հիմք է դիտարկվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը և կնպաստի 2026 թվականի գյուղատնտեսական տարում փորձնական ծրագրի իրականացմանը։
-
Տևողություն
04.12.2025 20.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 237
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: