Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-336-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ հոդվածի 3-րդ մասերով, համաձայն որոնց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյւա ժամկետում Կառավարության կողմից պետք է սահմանվի պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բնութագրերի փոփոխման դեպքերը և կարգը: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Նշված օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գնումների գործընթացների իրավակիրառ պրակտիկայում՝ պայմանագրերի փոփոխությունների ընթացքում, որոշումների կայացման լիազորությունների շրջանակի վերաբերյալ գոյություն ունեցող կարգավորումների, ներառյալ լիազորող նորմերի, տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորությունը բացառելու համար:

Մասնավորապես՝

- արգելվել է պայմանագրում փոփոխություններ կատարելու միջոցով փոխել գնման առարկան (ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը),

- նախատեսվել է, որ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բնութագրերի (տեխնիկական բնութագրեր, մատակարարման և վճարման պայմաններ) փոփոխման դեպքերը և կարգը կսահմանի Կառավարությունը:

Կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետը արդեն իսկ նախատեսում է փոփոխությունների կատարման պայմանները, սահմանելով նաև այն դեպքերը, թե երբ պետք է պատվիրատուները ստանան Կառավարության թույլտվությունը:

Նախագծով հստակեցվում են լիազորող նորմերը, ինչպես նաև տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը ակնհայտորեն պայմանավորված չէ պայմանագրի կողմ հանդիսացող անձի (մատակարար, կատարող, կապալառու) գործողություններով, բացառությամբ լոգիստիկայի հետ կապված դեպքերի, ապա՝

- վերջինիս նկատմամբ չեն կիրառվում պայմանագրով սահմանված պատասխանատվության միջոցներ: Պատասխանատվության միջոցների չկիրառելու որոշումը կայացնում է պատվիրատուի ղեկավարը՝ պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը պատասխանատու ստորաբաժանման առաջարկությունը և որոշումը հրապարակվում է procurement.am հասցեով գործող տեղեկագրում, բացառությամբ այն դեպքի, երբ գնման առարկան պետական գաղտնիք է; Այս կարգավորումը առաջարկվում է սահմանել նաև որպես պայմանագրերում ներառվող հիմնական պայման.

 - ժամկետը երկարաձգվում է պատվիրատուի ղեկավարի որոշմամբ՝ պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը պատասխանատու ստորաբաժանման առաջարկությունը և որոշումը հրապարակվում է procurement.am հասցեով գործող տեղեկագրում, բացառությամբ այն դեպքի, երբ գնման առարկան պետական գաղտնիք է:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

 

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

Նախագծի հաստատումը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-336-Ն կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

6.

Ակնկալվող արդյունքը

 

 

Բացառել գնումների գործընթացների իրավակիրառ պրակտիկայում՝ պայմանագրերի փոփոխությունների ընթացքում, որոշումների կայացման լիազորությունների շրջանակի վերաբերյալ գոյություն ունեցող կարգավորումների, ներառյալ լիազորող նորմերի, տարաբնույթ մեկնաբանությունները

 

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

 ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. կետով նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

 

 

 

  • Տևողություն

    01.12.2025 16.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 312

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: