Հիշել նախագիծը

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__ ____________ 2018 թվականի N ___Ն

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթով.

  1. Հաստատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 1
ՀՀ վարչապետ 2018 թվականի
___________ __-ի N _____-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:
  2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
  3. Նախարարությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
  4. Նախարարության անվանումն է՝

1)       հայերեն՝ էներգետիկ ենթակառուցվածքների ԵՎ բնական պաշարների նախարարություն,

2)       ռուսերեն` МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИЧЕСКИХ ИНФРАСТРУКТУР И ПРИРОДНЫХ РЕСУРСОВ

3)       անգլերեն` MINISTRY OF ENERGY INFRASTRUCTURES AND NATURAL RESOURCES OF THE REPUBLIC

4)       ֆրանսերեն՝  MINISTÈRE DE L'INFRASTRUCTURE DE L'ÉNERGIE ET DES RESSOURCES NATURELLES:

  1. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
  2. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, փոխնախարարների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և փոխնախարարների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը:
  3. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
  4. Նախարարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3:

 

  1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Նախարարության նպատակներն են`
  • էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
  • ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառների պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
  • ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման, ջրային համակարգերի կառավարման ոլորտներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:
  1. Նախարարության խնդիրներն են՝

1)       էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, ընդերքի ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

2)       տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման ապահովումը.

4)       Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը.

5)       ատոմային էներգիայի` խաղաղ նպատակներով օգտագործման պետական քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.

6)       ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

7)       ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը.

8)       ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.

9)       ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության ապահովումը.

10)     երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման ապահովումը.

11)      նախարարության իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման ապահովումը.

12)      օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման աշխատանքների իրականացման ապահովումը.

13)      նախարարության իրավասության սահմաններում ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումը.

14)      ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման. անվտանգ օգտագործման և իրականացման ապահովումը.

15)      էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

16)     սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը.

17)      էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը.

18)     էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը.

19)     հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը.

20)     շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.

21)      գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.

22)     էներգետիկական շուկաների ձևավորման և զարգացման խթանումը:

 

                            

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1)       էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

2)       էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարության ծրագրերի ու միջոցառումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

3)       էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.

4)       սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակում.

5)       էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակում.

6)       մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններն ու պահանջները, էներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերն ու սահմանափակումները.

7)       Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության, նպատակային ծրագրի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

8)       ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և շահագործումից հանման ծրագրերի ու միջոցառումների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

9)       Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների իրականացման մոնիթորինգ.

11)      նախարարության իրավասության սահմաններում միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հարցերում պետական կառավարման մարմինների փոխգործողության աշխատանքների իրականացում.

12)      նախարարության իրավասության սահմաններում միջազգային գործունեության և միջազգային կապերի իրականացում.

13)      Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն.

14)      օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

15)      նախարարության իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.

16)     նախարարության իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակում.

17)      նախարարության իրավասության սահմաններում մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

18)     օժանդակում  է էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը.

19)     նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նախարարության աշխատողների ընտրության գործընթացի կազմակերպում, կադրերի վերապատրաստման աշխատանքների իրականացում.

21)      ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական ծրագրերի, հայեցակարգերի մշակումն ու իրականացումը.

22)     իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի, կանոնների ու կարգերի մշակումը և ընդունումը.

23) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և հրապարակային հաշվետվության ընդունումը

24)     օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարում և ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.

25)     խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպում ու համակարգում.

26)     նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության կազմակերպությունների աուդիտորական ուսումնասիրության անցկացում, հայտնաբերված թերությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և թերությունների վերացման նկատմամբ մոնիթորինգ.

27)     համագործակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ Հանձնաժողով) հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.

28)     առաջարկություններ է ներկայացնում մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ Հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

29)     համաձայնություն է տալիս Հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

30)     համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին. 31)          համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.

32)     համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին.

33)     նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:

 

 

  1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

  1. Նախարարության կառավարումն իրականացնում է վարչապետը և նախարարը:
  2. Վարչապետը՝

1)       հաստատում է նախարարության, գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2)       իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3)       լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

  1. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
  2. Նախարարը հաշվետու է Կառավարությանը և վարչապետին:
  3. Նախարարին անմիջական հաշվետու են փոխնախարարները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակա մարմնի, կազմակերպությունների ղեկավարները, նախարարի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
  4. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
  5. Նախարարը՝

1)       ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2)       իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպութունների կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3)       վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4)       նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5)       վերահսկողություն է իրականացնում նախարարությանը ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6)       հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7)       սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8)       պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9)       սահմանում է յուրաքանչյուր փոխնախարարի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10)     իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11)      նշանակում և ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, փոխնախարարների օգնականներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12)      օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13)      հաստատում է հաստիքացուցակը.

14)      հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15)      օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16)     կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17)      կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում փոխնախարարներիի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19)     լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակի, ենթակա մարմնի, կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20)     օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

  1. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Ազգային ժողովում:
  2. Փոխնախարարը՝

1)       գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2)       իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակին, ենթակա մարմնին, կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3)       իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4)       իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

  1. Փոխնախարարը կարող է ունենալ օգնական: Փոխնախարարն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Փոխնախարարի օգնականն անմիջական հաշվետու է փոխնախարարին:
  2. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
  3. Գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
  4. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
  5. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:
  6. Գլխավոր քարտուղարը՝

1)       առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2)       օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3)       օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4)       նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5)       նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակի աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6)       նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակի մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7)       իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է փոխնախարարների, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8)       իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակի, ենթակա մարմնին, կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9)       անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և փոխնախարարների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10)     օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս  հանձնարարականներ:

  1. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:
  2. Նախարարի խորհրդականը՝

1)       Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում խորհրդականին կարող են վերապահվել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար խորհրդականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

  1. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1)       Պետական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարին պաշտոնի նշանկում և պաշտոնից ազատում է պետական մարմնի ղեկավարը: Ի պաշտոնե մամուլի քարտուղարն անմիջականորեն ենթարկվում է պետական մարմնի ղեկավարին: Պետական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղարն իր առջև դրած խնդիրների լուծման նպատակով համագործակցում է պետական մարմնի ղեկավարի օգնականների, խորհրդականների, փոխնանարարների տեղակալների, ինչպես նաև պետական մարմնի այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, ստանում է նրանցից առաջիկա ամսվա նրանց աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների ցանկը:

  1. Նախարարի օգնականը՝

1)         Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում պետական մարմնի ղեկավարի օգնականին կարող են վերապահվել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների կատարումը, որի իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

  1. Փոխնախարարի օգնականը՝

1)       Փոխնարարի հանձնարարությամբ առանձին դեպքերում օգնականին կարող են վերապահվել փոխնախարարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

 

  1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

  1. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
  • Էներգետիկայի վարչություն

 

  1. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
  • Վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչություն
  • Ֆինանսատնտեսագիտական վարչություն
  • Արտաքին կապերի վարչություն
  • Իրավաբանական վարչություն
  • Քարտուղարություն
  • Անձնակազմի կառավարման բաժին
  • Զորահավաքային բաժին
  • Հաշվապահական հաշվառման բաժին
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
  • Առաջին բաժին
  • Ներքին աուդիտի բաժին

 

VI .ԷԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

  1. Ընդերքի գրասենյակ

 

VII. ԷԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆԸ

 

35 .Ջրային կոմիտե

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

  1. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
  2. Նախարարության գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
  3. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:
  4. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
  5. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

  1. I ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:
  2. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
  3. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
  4. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

 

  • Քննարկվել է

    01.06.2018 - 16.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10018

Տպել