Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 project.email.general_text 23.04.2026 16:04:11

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այն հարցին, թե օրենքի ընդունումից հետո փաստաթղթային առումով ինչ կարգավիճակ է լինելու գիտությունների թեկնածուների, դոցենտների դեպքում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում պատասխանի համար:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրվել է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ (նախկին երկաստիճան համակարգի փոխարեն): Մասնավորապես, օրենքով սահմանված է «դոկտորի որակավորում» հասկացությունը, որպես գիտական աստիճան (համարժեք՝ PhD)։

Գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին հավասարեցվում են օրենքի ուժով, ինչը չի ենթադրում մինչ օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված գիտական աստիճանի դիպլոմի (վկայագրի) փոխելու գործընթաց:

Ինչ վերաբերում է գիտական կոչումների (պրոֆեսոր, դոցենտ) հետ կապված կանոնակարգմանը և հստակեցմանը, ապա այն չի հանդիսանում սույն որոշման նախագծով կարգավորման առարկա։ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետի հիմքով՝ ակադեմիական կոչումների հետ կապված իրավահարաբերությունները կկարգավորվեն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներից բխող և ՀՀ կառավարության կողմից «Ակադեմիական կոչումների շնորհման կարգը, ներառյալ դրանց ներկայացվող նվազագույն պահանջները և ակադեմիական կոչումների շնորհման ընթացակարգը հաստատելու մասին» համապատասխան որոշման ընդունմամբ (2027 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ)։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: